Jump to content

Մանկական ճաղափակոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական ճաղափակոց
Ենթակատեգորիակոնտեյներ, baby furniture, protective device Խմբագրել Wikidata
Կիրառությունըplaying Խմբագրել Wikidata
Փոխազդեցությունպատ, պատ Խմբագրել Wikidata
Պարունակում էinfants and toddlers, Ընկերակից կենդանի Խմբագրել Wikidata
Բնութագրվում էportability Խմբագրել Wikidata
Կազմված էցանկապատ, child safety gate Խմբագրել Wikidata

Մանկական ճաղափակոց, երեխաների համար նախատեսված առարկա, որում եղած երեխան, որպես կանոն, պետք է կշռի ոչ ավելի, քան 14 կգ և ունենա մինչև 89 սմ։ Նախատեսված է նրա անվտանգությունն ապահովելու և շարժը սահմանափակելու համար, քանի դեռ ծնողները կամ դայակը զբաղված են կամ կարճ ժամանակով հեռացել են[1]։

Մանկական ճաղափակոց

Առաջին անգամ «մանկական ճաղափակոցը» հասկացության սահմանումը անգլերենով (playpen) հանդիպում է Օքսֆորդի բառարանում 1902 թվականին[2]։

Մանկական ճաղափակոցը պատրաստվում էր փայտից և բաղկացած էր հարթ ուղղանկյուն հարթակից, սովորաբար քառակուսի ձևով, պարագծի շուրջ ցանկապատերով: Մանկական ճաղափակոցի հատակը սովորաբար փափուկ գորգ է: Սովորաբար ճաղափակոցի բարձրությունը պետք է բարձր լինի երեխայի հասակից։ Ճաղերն իրարից որոշ հեռավորության վրա են գտնվում օդափոխության համար, ճաղափակոցները կարող են ունենալ նաև շարժական կափարիչ: Արդեն կան բազմաթիվ ժամանակակից, շարժական մանկական ճաղափակոցների տեսակներ[3]։

Ժամանակակից ճաղափակոցները շարժական են և, որպես կանոն, բաղկացած են հիմքից՝ մետաղական կամ պլաստիկ շրջանակից և փափուկ պլաստիկից կամ նեյլոնից պատրաստված ցանցից: Բացի այդ, ժամանակակից ճաղափակոցները կարող են ծառայել որպես օրորոց երեխայի քնելու համար, կամ խաղահրապարակ[4]: Որոշ մոդելներ ունեն այնպիսի հավելումներ, ինչպիսիք են պտտվող խաղալիքներով կարուսելը, խաղալիքների և անհրաժեշտ իրերի համար կողային գրպանները, բարուրելու սեղանը, դրանք կարող են ունենալ ներկառուցված գիշերալամպ և երեխայի քնի կամ խաղերի ընթացքում երաժշտություն միացնելու և նվագելու հնարավորություն: Դյուրակիր մանկական ճաղափակոցները լինում են տարբեր չափերի[5]։

Ճաղափակոցը անվտանգ է երեխայի համար: Անապահով ճաղափակողները կարող են փլուզվել, ինչը կարող է հանգեցնել երեխայի վնասվածքի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Почему манеж необходим. Уход за ребенком до года». www.7ya.ru. Արխիվացված օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
  2. «About: Playpen». dbpedia.org. Արխիվացված օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
  3. «Как выбрать детский манеж». expert.ru. Արխիվացված օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
  4. «Как правильно подобрать кровать-манеж: особенности конструкции» (ռուսերեն). Все о мебели - диваны, шкафы, кровати, столы и многое другое. 2017-10-18. Արխիվացված օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
  5. «Как выбрать детский манеж?». Журнал "9 Месяцев". Արխիվացված օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
  6. «"B.C. infant dies in playpen under product recall"». www.cbc.ca. Արխիվացված օրիգինալից 2010-02-23-ին. Վերցված է 2019-02-01-ին.