Մամեր (անձնանուն)
Արտաքին տեսք
Մամեր Մամեր | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | տատ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Մամեր» սկսվող էջեր |
Մամեր, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մամ՝ «տատ» բառի հոգնակի ձևից (այս անունը տվել են նորածին աղջկան՝ որպես հիշատակ երկու տատերի)։ Մեկ անգամ հիշատակվել է 13-րդ, մեկ անգամ՝ 15-րդ դարերում և 2 անգամ էլ՝ անթվական[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մամիր, կին Մխիթարի, ով 1283 թվականին Պռոշ իշխանի հրամանով կառուցեց Մարտիրոս գյուղը՝ Վայոց ձորում[2][3]։
- Մամեր, կին Ախիի և մայր Արղվան Արծկեցու, ով Հովհաննես գրչին 1482 թվականին գրել տվեց մի Ավետարան[4]։
- Մամեր, կին Իգնատիոսի։ Երկուսով կալվածք են նվիրել Հոռոմոսի վանքին (թվականն անհայտ)[5][6]։