Մահտեսի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)
Մահտեսի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։ |
Ներկա տեղադրություն | Կանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Մահտեսին։ |
Խաչագործ | Անհայտ է։ |
Պատվիրող | Անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 16-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում |
Մահտեսի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.10)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։
Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Խաչքարը հողմահարված է[2]։
Խաչքարի վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվին միատող արձանագրություն, իսկ խաչքարի կանգնեցման մասին արձանագրությունը փորագրված է խաչքարի ձախ կողմում[2].
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱ[ՒՍ] … Մ[Ա]ՀՏԷ[ՍԻ]
- ԹՎԻՆ ՌՃԽԱ. (1692)
Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Մահտեսին։ Հիմնախորանի վերին երկու կողմերում նշմարվում են եղծված գրեր։ Կանգնեցվել է 1692 թվականին[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։