Մադագասկարի սահմանադրություն
Մադագասկարի սահմանադրություն, ընդունվել է հանրաքվեի արդյունքում՝ 2010 թվականի նոյեմբերի 14-ին, որով սկիզբ առավ Մադագասկարի չորրորդ հանրապետությունը։ Նախկին սահմանադրությունից էական տարբերություններից մեկն այն էր, որ նախագահի թեկնածուների համար տարիքային ցենզը 40-ից 35 տարեկանն ամրագրեց[1]։
Չորրորդ հանրապետության սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 22-ին Մադագասկարի ընտրական հանձնաժողովը հայտարարեց հանրաքվեի արդյունքում 74% կողմ ձայնով նոր սահմանադրությանը հավանության արժանացնելու մասին[2]։
Նախագահի թեկնածություն առաջադրելու համար տարիքային ցենզի՝ 40-ից 35 տարեկան սահմանումը հնարավորություն տվեց 36-ամյա Անդրի Ռաջոելինային, ով այդ ժամանակ երկր Բարձր անցումային իշխանության նախագահն էր, նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։
Երրորդ հանրապետության սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ հանրապետությունը ժողովրդական օժանդակության ու օրինականության արդյունքն էր, երբ 1992 թվականի օգոստոսի 19-ին, 75% ձայների կողմ քվեարկության արդյունքում, հանրաքվեով ընդունվեց նոր սահմանադրություն։ Վերջինս բաղկացած էր 149 հոդվածից ու ապահովում էր իշխանության 3 թևի՝ օրենսդրի, գործադրի ու դատականի հստակ տարանջատվածություն, բամզակուսակցական համակարգի ստեղծում, մարդու իրավունքների ու խոսքի ազատության պաշտպանություն և այլն[3]։ Մադագասկարի երրորդ սահմանադրությունը բարեփոխվել է 3 անգամ՝ 1995, 1998 և 2007 թվականներին։