Մագիստրատուրա (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Մագիստրատուրա (լատին․՝ magistrates - աստիճանավոր, պետ եզրը կարող է վերաբերել՝
- Պետական պաշտոն Հին Հռոմում։ Առաջացել է հանրապետության հաստատման ժամանակ (մ.թ.ա. VI դ. վերջ)։ Սկզբնապես բոլոր Մագիստրոսները (կոնսուլ, դիկտատոր (բռնապետ), հեծելազորի հրամանատար, պրետոր, ցենզոր, էդիլ, քվեստոր և այլն) զբաղեցրել են (բացի ժողովրդական տրիբունի պաշտոնից) պատրիկները, մ.թ.ա. III դարից՝ նաև պլեբեյները։ Մագիստրոսները չեն վարձատրվել, ընտրվել են կարճ ժամկետով (սովորաբար՝ 1 տարի) և կոլեգիալ էին (բացի դիկտատորի պաշտոնից)։ Մագիստրոսի աստիճան ունեցող անձնավորությունը կոչվում էր մագիստրատ և իրավունք ուներ հրամանագրեր հրապարակել իր իրավասությունների շրջանակներում։ Ցուրատեսակ Մագիստրոսներ էին քրմական կոլեգիաները։
- Որոշ երկրներում օգտագործվում է իբրև դատական գերատեսչության հոմանիշ։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |