Ճապոնական ճարտարապետություն և կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինկակու-ձի, կառուցվել է 1397

Ճապոնական ճարտարապետություն և կերպարվեստը արվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են Զյոմոն մշակույթին, որին հատուկ էին պարանահյուս նախշազարդերով անոթներ, կանանց արձանիկներ։ Մ․ թ․ ա․ 1-ին դարի բրոնզե առարկաների երևան գալով կավե անոթների ձևերն ու զարդերը պարզեցվում են։ Մ․ թ․ 3-6-րդ դարերում նախնիների պաշտամունքի առաջացումով սկըսվում է թագավորների կլոր և պայտաձև, խանդակով շրջապատված վիթխարի դամբարանների (կոֆուն) կառուցումը։ Սրանց մակերևույթին տեղադրված սնամեջ արձանիկները (հանիվա) առանձնանում են դիմախաղի և շարժուձևի անմիջականությամբ։ Ճապոնիայի հնագույն շինություններից են նաև հողաշեն շտեմարանները, որոնք կառուցվում էին բարձր սյուների վրա, հաստ գերաններից ու առանց պատուհանների։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 80
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական ճարտարապետություն և կերպարվեստ» հոդվածին։