Jump to content

Ճախարակ (գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճախարակ (այլ կիրառումներ)
Ճախարակ(ջահրա)

Ճախարակ թել մանելու գործիք։ Բաղկացած է թեք ոտքերով պատվանդանի վրա ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Թևերի վրա փաթաթված կպրած թելով առանցքի վրա ամրացված շուռտվիկի միջոցով գործի դրվող անվի պտույտը փոխանցվում է իլիկին։ Ճախարակով մանում էին ցանկացած բարակության և ոլորման աստիճանի թել։ Այժմ ճախարակը օգտագործվում է հազվադեպ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 57
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճախարակ (գործիք)» հոդվածին։