Jump to content

Ձուլածնոտայիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձուլածնոտայիններ

Ձուլածնոտայիններ (լատին․՝ Tetraodontiformes), ոսկրային ձկների կարգ։ Վերին ծնոտի ոսկրերը սերտ միացած են կամ ձուլված (այստեղից՝ «Ձուլածնոտայիններ» անվանումը)։ Մարմնի ձևը խիստ բազմազան է, երկարությունը 4 սմ-ից մինչև 2,5 մ է (հազվադեպ՝ 5,5 մ)։ Թեփուկները ձևափոխվել են փշերի, ոսկրային թիթեղիկևերի կամ ասեղների։ Որոշ ձուլածնոտայիններ ունեն աղիքի հատուկ մակաճ, որը օդով կամ ջրով լցվելիս մարմինը ուռչում է և պաշտպանվում գիշատիչների հարձակումից։ Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված հիմնականում Համաշխարհային օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային ջրերում։ Սնվում են հատակային անողնաշարավորներով, խեցգետնակերպերով, մանր ձկներով, հազվադեպ՝ ջրիմուռներով։ Շատ երկրներում ձուլածնոտայինների միսն օգտագործում են սննդի մեջ։ Որոշ տեսակների մաշկում, որովայնամիզում, լյարդում և այլն պարունակվում է տետրադոքսին թունավոր նյութը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 715
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձուլածնոտայիններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձուլածնոտայիններ» հոդվածին։