Ձգաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկերի թռիչքի Նյուտոնի կորերը

Ձգաբանություն՝ դատական, բալիստիկա դատական, քրեագիտության բնագավառ, որն զբաղվում է հրազենն օգտագործելու (նաև կրելու, պահելու, պատրաստմաև, իրացման) հետ առնչվող տեխնիկական հարցերի ուսումնասիրությամբ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգաբանության տվյալներն օգտագործում են հանցագործության քննությամբ զբաղվող մարմինները՝ հանցագործության բացահայտումը դյուրացնելու, ապացույցների հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։

Ձգաբանությյան միջոցով տվյալներ է հաղորդվում հրազենի տեսակային 5-րդ խմբային պատկանելության, կառուցվածքի, կրակոցի հետքերի (այրվածքներ, ծակվածքներ, քերծվածքներ, վառոդային գազերի ազդեցություն, մրային նստվածքներ, քսանյութ են) մասին, հնարավորություն է ընձեռվում օգտագործված պարկուճի և արկի միջոցով նույնացնել հանցագործության ժամանակ օգտագործված հրազենը, որոշվում է հարվածի տեղից գնդակի արձակման հեռավորությունը ևայլն։

Ձգաբանական ուսումնասիրություններ կատարելիս օգտագործվում են գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները։ Զգաբանունթյանյան փորձագիտական եզրակացությունը դասվում է ապացույցների շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 693
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձգաբանություն» հոդվածին։