Jump to content

Ձախլիկների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախլիկների միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՕգոստոսի 13[1]
Հաստատվածօգոստոսի 13, 1976[1]
Անվանված էձախլիկ
Ի հիշատակleft hand?[1]
Կայքlefthandersday.com(անգլ.)

Ձախլիկների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 13-ին[2]։

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 %-ը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս, ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային ստրեսի, և այլն։ Հետևանքում (1991 թվականին ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով), արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/08/12/AR2006081200890.html
  2. «Ձախլիկների միջազգային օր». dasaran.am.