Հրաթեփ
Արտաքին տեսք
Հրաթեփ, օքսիդացման վերջնանյութ առաջանում է պողպատի և մի քանի ուրիշ համաձուլվածքների մակերևույթին, օդում կամ թթվածին պարունակող այլ միջավայրերում տաքացնելիս։ Կազմված է մետաղների օքսիդներից։ Հրաթեփը վատացնում է մակերևույթի որակը և առաջացնում մետաղի կորուստներ։ Հրաթեփը հեռացնում են մեխանիկական և քիմիական ճանապարհով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 618)։ |