Հրաբխածին-նստվածքային հանքավայրեր
Հրաբխածին-նստվածքային հանքավայրեր, օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք ձևավորվել են հին և ժամանակակից ծովերի ու օվկիանոսների ավազաններում, միներալային նյութերի ներթափանցման հետևանքով։ Վերջիններս, առաջանալով ծովերի հատակում, կղզիներում ու մերձափնյա մասերում գտնվող հրաբուխների ժայթքումների ժամանակ, նստվածքագոյացման տեղերն են թափանցում հիդրոթերմալ լուծույթների ու տաք գազերի ձևով, ցամաքամերձ մասերում հրաբխային նյութի քայքայման ու լվացման ճանապարհով, հրաբխային մոխրի մակերևույթի վրա՝ աբսորբցված վիճակում և այնուհետև՝ կուտակվում շերտերի ու ելունդների տեսքով։ Երկաթի և մանգանի հանքանյութերի խոշոր շերտավոր կուտակները, որոնք կազմված են նշված մետաղների սիլիկատներից, կարբոնատներից, օքսիդներից և հիդրօքսիդներից, ինչպես նաև հրաքարային հանքանյութերը, որոնց կազմի մեջ են մտնում երկաթի, պղնձի, ցինկի, երբեմն՝ կապարի սուլֆիդային միացություններ, բարիտ, գիպս։ Առանձին հետազոտողներ գտնում են, բոքսիտների և ֆոսֆորիտների մի շարք հանքավայրեր։ Խաղաղ, Ատլանտյան և Տնդկական օվկիանոսների հատակում հանդիպող երկաթի և մանգանի ելունդանման հանքանյութերը, որոնք պարունակում են կոբալտի, նիկելի, մոլիբդենի խառնուրդներ, հնարավոր է, նույնպես ունեն հրաբխածին-նստվածքային ծագում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 612)։ |