Հունական ոստիկանություն
Արտաքին տեսք
Հունական ոստիկանություն (հուն․՝ Ελληνική Αστυνομία), Հունաստանի Հանրապետության ազգային ոստիկանությունը, որը ստեղծվել է 1984 թվականին՝ժանդարմերիային (Χωροφυλακή) և հունական քաղաքային (Αστυνομία Πόλεων) ոստիկանությունների միաձուլումից[1]։
Հույն ոստիկանի պարտականությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական սահմանադրության համաձայն, հունական ոստիկանությունը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև կանխի Հունաստանի տարածքում տեղի ունեցող ապօրինությունները և հանցագործությունները։
- Խաղաղություն պահպանելու կարգը։ Ոստիկանը պետք է պահպանի քաղաքացիների իրավահավասարությունը և չանարգի քաղաքացիներին։ Հույն ոստիկանը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը և երթևեկության կարգ ու կանոնը։
- Պետք է առաջնորդվի Սահմանադրության օրենքներով։ Այս առաքելությունների մեջ հույն ոստիկանը պարտավորվում է առաջնորդվել հանրային քաղաքականությամբ և ապահովել հանրային անվտանգությունը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական ոստիկանության ղեկավարը հանդիսանում է Էլեֆտերիս Իկոնոմուն[2]։ Հունական ոստիկանությունը ղեկավարվում է պաշտպանության նախարարության կողմից (պաշտպանության նախարար՝ Խրիստիս Պապուցիս)։ Հունական ոստիկանությունը կազմված է շարքային, ենթասպայական, սպայական և բարձրագույն սպայական կազմերից[3]։
Հատուկ ոստիկանական ստորաբաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանցագործությունների կանխարգելման ստորաբաժանում (հուն․՝ Δ.Α.Ε.Ε.Β. - Διεύθυνση Αντιμετώπισης Ειδικών Εγκλημάτων Βίας)
- Քրեաբանական վարչություն (հուն․՝ Δ.Ε.Ε. - Διεύθυνση Εγκληματολογικών Ερευνών)
- Ներքին գործերի վարչություն (հուն․՝ Δ.Ε.Υ. - Διεύθυνση Εσωτερικών Υποθέσεων)
- Ոստիկանային համագործակցության վարչություն (հուն․՝ Δ.Δ.Α.Σ. - Διεύθυνση Διεθνούς Αστυνομικής Συνεργασίας)
- Դիվիզիա (հուն․՝ Διεύθυνση Πληροφορικής)
- Հատուկ հակաահաբեկչական վարչություն (հուն․՝ E.K.A.M. - Ειδική Κατασταλτική Αντιτρομοκρατική Μονάδα)
- ԴՊՍ Արտակարգ իրավիճակների վարչություն (հուն․՝ Υ.Ε.Μ.Ε.Α. - Υπηρεσία Εναερίων Μέσων Ελληνικής Αστυνομίας)
- Մոտոհրաձգային զորքեր (հուն․՝ ΔΙ.ΑΣ. - Ομάδες Δίκυκλης Αστυνόμευσης)
- Հատուկ խմբեր (հուն․՝ Δ.ΕΛ.Τ.Α. - Δύναμη ΕΛέγχου Ταχείας Αντιμετώπισης)
- Հատուկ զորքեր (հուն․՝ Ειδικοί Φρουροί)
- Սահմանապահ ծառայություն (հուն․՝ Συνοριοφύλακες)
- Կինոլոգիական ծառայություն (հուն․՝ Ομάδα Αστυνομικών Σκύλων)
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հույն բարձրագույն-սպաների նշաններ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Αντιστράτηγος գեներալ-լեյտենանտ |
Υποστράτηγος գեներալ-մայոր |
Ταξίαρχος Բանակի գեներալ |
Αστυνομικός Διευθυντής Ոստիկանության տնօրեն |
Αστυνομικός Ոստիկանության փոխտնօրեն |
Αστυνόμος Α' վարչության նախագահ |
Αστυνόμος Β' Երկրորդ աստինոմոս |
Υπαστυνόμος Α' Վարչության նախագահի տեղակալ |
Υπαστυνόμος B' Երկրորդ աստինոմոսի տեղակալ | ||
Հունական ոստիկանության կրտսեր անձնակազմ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ανθυπαστυνόμος Անտիպաստինոմոս |
Αρχιφύλακας Քննիչ |
Αρχιφύλακας Քննիչ (15 տարին լրացած) |
Αρχιφύλακας Քննիչ (16 տարին լրացած) |
Υπαρχιφύλακας Քննիչ | ||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Law 1481/1 October 1984, Official Journal of the Hellenic Republic, A-152
- ↑ Chief of the Hellenic Police Force
- ↑ Organizational Structure, astynomia.gr