Jump to content

Հուասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուասի
Տեսակգյուղ ՉԺՀ-ում և տեսարժան վայր
Երկիր Չինաստան
ՎարչատարածքHuashi Town?
Մակերես0,96 կմ²
Ձևավորում1961
Քարտեզ
Քարտեզ

Հուասի (պարզեցված չինարեն՝ 华西新市村, ավանդական չինարեն՝ 華西新市村, փինյին՝ Huáxī xīnshì cūn), գյուղ Չինաստանում, որը գտնվում է Ջիանյին քաղաքի կենտրոնից արևելք, Ջիանսու նահանգում, հավակնում է լինել երկրի ամենահարուստ գյուղը[1]։ Հուասին իրեն անվանում է օրինակելի կոմունիստական գյուղ։

Գյուղի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուասի գյուղը հայտնի է որպես «Երկնքի տակ թիվ մեկ գյուղ»։ Հիմնադրվել է 1961 թվականին[2]։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ բոլոր գյուղացիները (բացառությամբ շատ ավելի մեծաքանակ ներգաղթյալ աշխատողների) ունեն առնվազն 100․000 եվրո կարողություն։ Սա զգալի գումար է չինական չափանիշներով։ Գյուղն ունի բազմաճյուղ արդյունաբերական Huaxi Group ընկերություն, որը ցուցակված է ֆոնդային բորսայում, գնել է ինքնաթիռներ և նախատեսում է գնել նավեր։ Գյուղացիները բաժնետերեր են և ստանում են ընկերության տարեկան շահույթի մեկ հինգերորդը։ Ակնկալվում էր, որ 2011 թվականին ընկերության շրջանառությունը պետք է աճեր մոտ 6,5 միլիարդ եվրոյով։

Բացի 2․000 գյուղացիներից, տարածքում կան ավելի քան 20 հազար ներգաղթյալ աշխատողներ և հարակից գյուղերի ավելի քան 28 հազար բնակիչներ։

Հուասի գյուղի կոմունիստական կուսակցության կոմիտեի նախկին քարտուղար Ու Ռենբաոն (պարզեցված չինարեն՝ 吴仁宝, ավանդական չինարեն՝ 吳仁寶, փինյին՝ *wú rénbǎo*) մշակել էր նախկին աղքատ գյուղական վայրը ժամանակակից հարուստ համայնքի վերածելու ծրագիր։ Ու Ռենբաոն հումքերի, ավելի կաոնկրետ՝ ալյումինի ներդրող էր։ Նրա որդին՝ Ու Սիեենը, ներկայիս գյուղապետն է։

Հուասի գյուղի նոր հայտնի երկնաքերը[3]՝ 328 մետր (1,076 ֆուտ) բարձրությամբ Լունսի միջազգային հյուրանոցը, բացվել է, երբ գյուղը տոնում էր իր 50-ամյակը[4][5]։ Դա գյուղական բնակավայրում գտնվող աշխարհի միակ երկնաքերն է[6], որը շինարարությոն ավարտի պահին աշխարհում բարձրությամբ զբաղեցնում էր 15-րդ տեղը[7]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները Ու ընտանիքին մեղադրում են ընտանեվարաական ղեկավարության մեջ՝ նշելով, թե որքան կարևոր պաշտոններ են զբաղեցնում այդ ընտանիքի անդամները[8]։ 2004 թվականին Ճոու Յիի անցկացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ գյուղի ընդհանուր հարստության 90%-ից ավելին վերահսկում են բացառապես Ու Ռենբաոյի չորս որդիները[9]։ Լայնորեն խոսվում է նաև, որ բնակիչները չեն կարող հեռանալ գյուղից, քանի որ ռիսկի կենթարկեն իրենց ողջ կարողությունը։ Բացի այդ, ներգաղթյալ աշխատողները չեն համարվում գյուղի իրական բնակիչներ և, հետևաբար, չունեն որևէ արտոնությունից օգտվելու հնարավորություն[10]։

2021 թվականի փետրվարին լրատվամիջոցները սկսեցին հաղորդել գյուղի հավանական տնտեսական անկման մասին։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ Huaxi Group-ը կորցրել է 390 միլիոն յուանից (60․441․000 ԱՄՆ դոլար) մինչև 435 միլիոն յուան (67․381․500 ԱՄՆ դոլար)[11], ինչի հետևանքով շահաբաժինների համակարգը կրճատվել է ընկերության շահույթի 30%-ից մինչև ընդամենը 0,5%։ Հաղորդվել է նաև, որ գյուղը 6 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտք է կուտակել[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Secrets of China's Richest Village
  2. shsiddbwjcicdb.com.cn/cndy/2009-10/20/content_8817493.htm Huaxi Special: 'Number one village under the sky' continues moving forward(չաշխատող հղում)
  3. Huaxi, the Chinese model of richness
  4. Skyscraper hotel takes Huaxi village to record new heights
  5. 走进华西村 揭秘奢华的黄金酒店 (պարզեցված չինարեն). Xinhua News. 2011 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «В китайском селе возвели небоскреб для туристов». Закон і Бізнес. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
  7. LLC, Helix Consulting. «Жители китайской деревни построили пятизвездочный отель - aysor.am - Горячие новости из Армении». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.
  8. Jing, Chen (2021 թ․ մարտի 4). «Huaxi Village: The rise and fall of the "richest village in China"». ThinkChina - Big reads, Opinion & Columns on China (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  9. Hoft, Jim (2021 թ․ ապրիլի 9). «Huaxi Village: The Failed Communist Experiment». Federal Inquirer - Breaking News Updates | Latest News Headlines (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  10. «China's Huaxi Village». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  11. Jing, Chen (2021 թ․ մարտի 4). «Huaxi Village: The rise and fall of the "richest village in China"». ThinkChina - Big reads, Opinion & Columns on China (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  12. «The demise of China's 'model' village, where cash and communism collide». news.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուասի» հոդվածին։