Jump to content

Հովհաննես Վարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Վարյան
Ծնվել էապրիլի 25, 1957(1957-04-25) (67 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Գյումրի
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Հովհաննես Կիմի Վարյան (ապրիլի 25, 1957(1957-04-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1981 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը։
  • 1982-1987 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ռոստովի ակադեմիան։

Ծառայությունը զինված ուժերում և ոստիկանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975-1977 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1978 թ. ապրիլին ընդունվել է ծառայության ԽՍՀՄ ՆԳՆ համակարգ որպես շարքային։
  • 1996 - 2003 թթ. - ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
  • 2003 - 2006 թթ. - ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ։
  • 2009 - 2011 թթ. - ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ։
  • 2011 թ. մայիս ամսից - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 24.05.1999 թ. շնորհվել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում։
  • 14.04.2006 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում։
  • 2003 թ. շնորհվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ. - Մարտական ծառայության մեդալ,
  • 1989 թ. - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
  • 2003 թ. - «Արիության» մեդալ (ԼՂՀ),
  • 1997 թ. - ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
  • 2003 թ. - ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
  • 2004 թ. - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
  • 2013 թ. - ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ,
  • 2004 թ. - ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ,
  • 2010 թ. - ՀՀ Ոստիկանության «Մարտական զորակցության համար» մեդալով,
  • 2011 թ. - ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալ և այլ մեդալներ։
  • 2011 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[1]։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]