Հովհաննես Ուստա, (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XVII դարի հայ ճարտարապետ։ 1644-1666 թթ-ին ճարտարապետ Դավիթ Ուստայի հետ հիմնովին վերանորոգել է ՍյունիքիԵրնջակ գավառիԱպրակունիս գյուղի մոտ գտնվող ԵրնջակիՍուրբ Կարապետ վանքի եկեղեցին, գավիթն ու սրահը։ Եկեղեցին շինված է քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, սրբատաշ քարից (գմբեթը՝ աղյուսից)։ Այն ուշ միջնադարի հայ ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 566)։