Հողի հատկություններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
=== Հողի ֆիզիկական հատկությունները ===
Հողի ֆիզիկական հատկությունները ազդում են հողի մեջ տեղի ունեցող բոլոր պրոցեսների վրա, որոնք կապված են բույսերի զարգացման հետ։ Ֆիզիկական հատկությունները պայմանավորված են նրա մեխանիկական կազմով՝ տարբեր ֆրակցիաների փոխհարաբերակցությամբ։ Օրինակ, երբ հողը հարուստ է կավային ֆրակցիաներով, այն դժվարաթափանց է օդի ու ջրի համար, բայց ունի բարձր խոնավունակություն։ Ավազային հողը հակառակը, անթափանցելի է, ջուր կլանելու և պահելու ընդունակությունը ցածր է և այլն։ Հողի ֆիզիկական հատկությունների ձևավորման մեջ մեծ նշանակություն ունի նաև հողի կառուցվածքը, որը ապահովում է բույսերի զարգացման բոլոր պայմանները։ Անստրուկտուր, փոշիացած հողը ստղծում է անբարենպաստ պայմաններ, որոնք բացասաբար են անդրադառնում բույսերի նորմալ զարգացման ու բերքատվության վրա։ Հողի ֆիզիկական հատկություն ասելով պետք է հասկանալ նրա ծակոտկենությունը, կպչունությունը, մշակող գործիքներին ցույց տրվող դիմադրությունը, հողի օդի ու ջրի շրջանառության աստիճանը, ջերմային հատկությունները և այլն։ Հողի տեսակարար զանգվածը կամ խտությունը +4o-ում միևնույն ծավալում հողի պինդ վիճակի(փուլի) զանգվածի հարաբերությունն է ջրի ծավալին։ Հողի խտությունը կախված է հողի պինդ փուլում հանքային և օրգանական մասնիկների քանակական հարաբերակցությունից։ Օրգանական նյութերի խտությունը տատանվում է՝ 1,25-1,8գ/սմ3, միներալներինը՝ 2,3-3գ/սմ3 և ավելի, օրգանական նյութերով աղքատ հողերինը՝ 2,6-2,7գ/սմ3 և խիստ հումուսային հողերինը 2,4-2,6գ/սմ3։ Հողի ծավալային զանգվածը դա 1սմ3 բացարձակ չոր հողի զանգվածն է բոլոր ծակոտիներուվ ու դատարկություններով, չափվում է կգ/մ3 կամ գ/սմ3-ով։ Ծավալային զանգվածը միշտ փոքր է խտությունից։ Նրա մեծությունը կախված է նյութի մեխանիկական և միներալային կազմից, օրգանական նյութերի պարունակությունից, հողի ստրուկտուրայից ու կազմությունից։ մշակովի հողերում այն հավասար է 1-1,4գ/սմ3, տորֆային հողերում՝ 0,24-0,5գ/սմ3։ Մշակումից հետո հողն ունենում է ամենափոքր ծավալային զանգվածը։ Հողի ծակոտկենությունը հողի մեջ եղած անցքերի՝ օդով ու ջրով լցված բոլոր դատարկությունների, ընդհանուր ծավալն է։ Իմանալով հողի խտությունն ու ծավալային զանգվածը, կարելի է հաշվարկել ծակոտկենությունը այս բանաձևով՝ P=(1-V/D)գ100%, որտեղ V-ն ծավալային զանգվածն է,D-ն՝ խտությունը, P-ն՝ ծակոտկենությունը։ Տարբեր մեխանիկական ֆրակցիաների միջև մնում է ազատ տարածություն, որը կարող է կազմել հողի ընդհանուր ծավալի 25-45%-ը, եթե հողային մասնիկները գնդաձև լինեն և ունենան հավասար տրամագիծ։ Ստրուկտուրային, փխրուն, ավազոտ ու խոշոր հատիկներով հարուստ հողերը ունեն ավելի մեծ ծակոտկենություն, քան փոշիացած, անստրուկտուր ու կավային հողերը։ Միևնույն հողի տարբեր գենետիկական հորիզոններում նույնպես ծակոտկենությունը տարբեր է։ Օրինակ, սևահողերում A հորիզոնը համեմատած B-ի հետ ավելի ծակոտկեն է։ B-ն ավելի, քան C-ն, C-ն ավելի, քան D-ն։ Սա բացատրվում է նրանով, որ հողի վերին հորիզոնները հարուստ են հումուսով, արմատային ցանցը զարգացած է, որը որդերի և այլ կենդանիների գործունեության հետ միասին ստեղծում է ավելի լավ ստրուկտուրա և փխրեցնում հողը։ Կավային ու հումուսով հարուստ հողերը խոնավության որոշ պայմաններում, հողի մշակման ժամանակ կպչում են գործիքներին հանդես բերելով դիմադրողական ուժ, որը կոչվում է հողի կպչողականություն։ Ծանր, կավային, նատրիումով հարուստ հողերն ավելի ուժեղ են կպչում, քան թեթև, ավազային, կալցիումով հարուստ հողերը։ Խոնավության աճի հետ կպչողականությունը սկզբում աճում է, ապա հողը լրիվ հագենալուց հետո սկսում է նվազել։ Կավային ու հումուսով հարուստ հողերը հանդես են բերում մի այլ բացասական հատկություն՝ հողը ուռչում է։ Ծանր, կավային հողը խոնավանալիս աստիճանաբար մեծացնում է ծավալը մինչև որոշակի չափը՝ 40-50%: Չորանալուց հետո ծավալը նորից փոքրանում է։ Բույսերի սերմերը վնասվում են նաև այն ժամանակ, երբ հողի վերին շերտը կեղևակալվում է։ Անձրևից թրջվելու հետևանքով փոշիացած հողը ցեխի է վերածվում, որը չորանալուց հետո հողի մակերևույթին առաջացնում է ամուր կեղև։ Ամենապինդ կեղևը առաջանում է ստրուկտուրայից զուրկ ու կավային հողերում, իսկ թեթև մեխանիկական կազմ ունեցող, ստրուկտուրային հողերը չեն կեղևակալվում։ Կեղևակալման դեմ պայքարի միջոցը կնձիկային ստրուկտուրայի ստեղծումն է։Հողագիտություն
Հողի ջերմային հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմության հիմնական աղբյուրը հողում՝ արեգակի ճառագայթային էներգիան է, որը կլանվելով հողի կողմից վեր է ածվում ջերմային էներգիայի։ Արեգակի էներգիայի մի որոշ մասը անդրադառնալով նորից հետ է վերադառնում մթնոլորտ։ Հողի ջերմային հատկություններն են՝ ջերմակլանումը, ջերմունակությունը, ջերմահաղորդականությունը, ջերմային ճառագայթումը։ Ջերմակլանումը հողի կողմից արեգակի ճառագայթային էներգիայի կլանման հատկությունն է։ Այն որոշվում է ալբեդոյի միջոցով՝ %-ներով։ Ալբեդոն անդրադարձված ճառագայթային էներգիայի հարաբերությունն է միագումար ճառագայթային էներգիային։ Որքան փոքր է ալբեդոն՝ այնքան հողը ավելի շատ արեգակնային էներգիա է կլանում։ Ջերմակլանման վրա ազդում են հողի գույնը, խոնավությունը, բուսածածկը, մշակման աստիճանը։ Խոնավ, մուգ գույնի, բուսածածկ հողերը ավելի շատ էներգիա են կլանում, քան բաց գույնի, չոր, առանց բուսականության հողերը։ Ջերմունակությունը ջերմության այն քանակն է, արտահայտված կալ-երով, որն անհրաժեշտ է միավոր ծավալի կամ զանգվածի հողի տաքացման համար 1օ-ով։ Չոր հողերի ծավալային ջերմունակությունը 0,21-0,24 կալ/սմ3գաստ է։ Խտության ու խոնավության ավելացման հետ մեծանում է նաև ջերմունակությունը։ Դա կապված է այն բանի հետ, որ ջրի ջերմունակությունը 1կալ/սմ3գաստ է, իսկ օդինը՝ 0-ին մոտ է՝ 0,000361կալ/սմ3գաստ։ Կավային հողերը, որոնք ունեն մեծ խտություն և խոնավունակություն, տաքացման վրա ավելի շատ ջերմություն են ծախսում և ավելի դանդաղ են տաքանում, որի համար էլ սրանց անվանում են սառը հողեր։ Դրանց հետ համեմատած ավսզային, փխրուն, լավ ջրա և օդահաղորդականություն ունեցող հողերը ավելի արագ են տաքանում և կոչվում են տաք հողեր։ Ջերմահաղորդականությունը հողի ջերմություն հաղորդելու հատկությունն է։ Չափը որոշվում է նրանով, թե քանի կալ էներգիա է անցնում 1սմ2 մակերես և 1սմ հաստության հողի միջով 1վրկ-ի ընթացքում, երբ հողի 2 շերտերի միջև ջերմաստիճանը 1o է։ Հողի ջերմահաղորդականությունը հավասար է նրա առանձին՝ պինդ, հեղուկ և գազային փուլերի միջին հաղորդականությանը։ Պինդ փուլինը՝ 0,004-0,005; հեղուկինը՝ 0,0014; գազայինը՝ 0,00005կալ/սմ.վրկ.աստ է, որից հետևում է, որ խոնավ հողերի ջերմահաղորդականությունը ավելի մեծ է, քան չոր հողերինը։ Ջերմային ճառագայթումը հողի 1սմ2-ից 1վրկ-ի ընթացքում հողի ջերմային էներգիա ճառագայթելու հատկությունն է։ Այն կախված է հողի խոնավությունից, հումուսի պարունակությունից և մակերևույթի ձևից։ Ջուրն ունի ամենամեծ ջերմային ճառագայթումը, այդ պատճառով էլ գերխոնավ կավային հողերը ավելի շատ ջերմություն են ճառագայթում, քան չոր, ավազայինները։ Հումուսով հարուստ հողերը ավելի քիչ էներգիա են կորցնում և ավելի տաք են, քան հումուսով աղքատները։ Ալիքավոր, անհարթ մակերևույթն ավելի մեծ ջերմային ճառագայթում ունեն, քան հարթերը։ Հողի օրական ու տարեկան ջերմային հատկությունները որոշվում են ջերմաստիճանով։ տարեկան փոփոխությունները ունեն 2 ընթացք։ Ամռանը տաք հոսանքը ուղղված է վերևից ներքև, ձմռանը հակառակը՝ ստորին հորիզոններից դեպի վերև։ Հողի ջերմաստիճանի վրա ազդում են՝ ռելիեֆը, հողի հատկությունները, բուսական ու ձյան ծածկութները։ Կախված լանջերի կողմնադրությունից, դրանք ստանում են ջերմության տարբեր քանակ։ Ամենաշատը ստանում են հարավային լանջերը, ավելի քիչ՝ արևմտյանն ու արևելյանը։ Ձյունածածկը հողը պաշտպանում է ցրտահարությունից։ Ձյան տակ հողի ջերմաստիճանը ավելի բարձր է, սառեցման խորությունը ավելի փոքր, քան առանց ձյան շերտի։