Հոգեբանական ծառայությունը դպրոցում
Հոգեբանական ծառայությունը դպրոցում դպրոցական կառույց, որը նպատակ ունի աջակցել աշակերտների առողջ հոգեբանական զարգացմանը և անձի կայացմանը, ստեղծել և պահպանել ապահով, աջակցող և ուսուցման համար բարենպաստ մթնոլորտ։ Այդ նպատակով դպրոցի հոգեբանն աշխատում է դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների և վարչակազմի հետ։ Իրենց աշխատանքի ընթացքում հոգեբաններն առաջնորդվում են հոգեբանի էթիկական սկզբունքներով։ Դպրոցի հոգեբանի պաշտոնային պարտականություններն ամրագրվում են ՀՀ կառավարության 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-որոշմամբ[1]։
Դպրոցում աշխատող հոգեբանը ուսումնական տարվա ընթացքում կատարում է մի շարք աշխատանքներ, որոնք կարող են դասակարգվել՝
1. Ըստ շահառուների՝
- Աշխատանք սովորողների հետ
- Աշխատանք ուսուցիչների հետ
- Աշխատանք ծնողների հետ
- Աշխատանք վարչակազմի հետ
2. Ըստ հոգեբանի դերի՝
- Որպես խորհրդատու
- Որպես մեթոդիստ
- Որպես կուրատոր (պատասխանատու)
3. Ըստ գործունեության նպատակի՝
- Ախտորոշիչ աշխատանքներ
- Կանխարգելող աշխատանքներ
- Զարգացնող աշխատանքներ
- Շտկող աշխատանքներ
- Խորհրդատվական աշխատանքներ
- Ուսուցանող, լուսավորական աշխատանքներ
- Փորձագիտական աշխատանքներ
4. Ըստ պլանավորման՝
- Պլանավորված աշխատանքներ
- Չպլանավորված աշխատանքներ
5. Ըստ աշխատանքի ձևի՝
- Անհատական աշխատանքներ
- Խմբային աշխատանքներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ, էջ 23-25
- ↑ Անուշ Ալեքսանյան, Դպրոցի հոգեբանի մեթոդական ձեռնարկ