Հոգեբանական ծառայությունը դպրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Psi original.svg

Հոգեբանական ծառայությունը դպրոցում դպրոցական կառույց, որը նպատակ ունի աջակցել աշակերտների առողջ հոգեբանական զարգացմանը և անձի կայացմանը, ստեղծել և պահպանել ապահով, աջակցող և ուսուցման համար բարենպաստ մթնոլորտ։ Այդ նպատակով դպրոցի հոգեբանն աշխատում է դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների և վարչակազմի հետ։ Իրենց աշխատանքի ընթացքում հոգեբաններն առաջնորդվում են հոգեբանի էթիկական սկզբունքներով։ Դպրոցի հոգեբանի պաշտոնային պարտականություններն ամրագրվում են ՀՀ կառավարության 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-որոշմամբ[1]։

Դպրոցում աշխատող հոգեբանը ուսումնական տարվա ընթացքում կատարում է մի շարք աշխատանքներ, որոնք կարող են դասակարգվել՝

1. Ըստ շահառուների՝

  • Աշխատանք սովորողների հետ
  • Աշխատանք ուսուցիչների հետ
  • Աշխատանք ծնողների հետ
  • Աշխատանք վարչակազմի հետ

2. Ըստ հոգեբանի դերի՝

  • Որպես խորհրդատու
  • Որպես մեթոդիստ
  • Որպես կուրատոր (պատասխանատու)

3. Ըստ գործունեության նպատակի՝

  • Ախտորոշիչ աշխատանքներ
  • Կանխարգելող աշխատանքներ
  • Զարգացնող աշխատանքներ
  • Շտկող աշխատանքներ
  • Խորհրդատվական աշխատանքներ
  • Ուսուցանող, լուսավորական աշխատանքներ
  • Փորձագիտական աշխատանքներ

4. Ըստ պլանավորման՝

  • Պլանավորված աշխատանքներ
  • Չպլանավորված աշխատանքներ

5. Ըստ աշխատանքի ձևի՝

  • Անհատական աշխատանքներ
  • Խմբային աշխատանքներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]