Հինե նուի տե պո
Հինե նուի տե պո (մաորի՝ Գիշերվա մեծ կին), մաորիների դիցաբանության մեջ գիշերվա ու մահվան աստվածուհի, ստորգետնյա աշխարհի տիրուհին։ Հինե նուի տե պոն անտառների աստված Տենեի դուստրն է. նա փախչում է ստորգետնյա աշխարհ` իմանալով, որ Տենեն, ում հետ ամուսնացել է, իր հայրն էր։ Հինե նուի տե պոն, ըստ մաորների հավատքի, ստեղծել է մայրամուտի կարմիր գույնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայր աստված Ռանգիի և մայր աստված Պապայի բոլոր երեխաները արական սեռի ներկայացուցիչներ էին։ Տենեն, թռչունների և անտառների աստվածը, եղբայրներից միակն էր, ով կնոջ անհրաժեշտություն էր զգում։ Նրա մայրը ցույց տվեց նրան, թե ինչպես ստեղծել կին կարմիր հողից։ Տանեն հողին շունչ տվեց և հետո ամուսնացավ այդ կնոջ հետ[1]։
Երբ Հինեն իմացավ, որ իր ամուսինը, միաժամանակ հանդիսանում է նրա հայրը, նա ամոթից և զզվանքից փախչում է հոգիների աշխարհ։ Երբ Տենեն գալիս է հոգիների աշխարհ նրան գտնելու, Հինեն հրամայում է նրան ետ գնալ և դաստիարակել իր երեխաներին (մարդկանց), իսկ նա նրանց բոլորին կսպասի ստորերկրյա աշխարհում։ Ավելի ուշ, երբ Մաուին աշխարհ բերեց մահը, սկսվեց մահկանացուների անվերջ երթ դեպի Հինե նուի տե պոյի թագավորություն[1]։
Մաուին փորձում էր մարդկությանը դարձնել անմահ, ցանկանալով մտնել քնած Հինեի մարմնի մեջ, սակայն նա արթնանում է և սպանում է նրան. այսպիսով Մաուին դառնում է առաջին մահացած մարդը[2]։
Հինե նուի տե պոն ստեղծել է նաև միջատներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Biggs, 1966, էջ 449
- ↑ Biggs, 1966, էջ 450
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biggs, B.G. Maori Myths and Traditions / A.H. McLintock. — Encyclopaedia of New Zealand. — Government Printer: Wellington, 1966. — Vol. II. — P. 447-454.