Հետերոնոմ բարոյագիտություն
Արտաքին տեսք
Հետերոնոմ բարոյագիտություն (հուն.՝ etepog - այլ, ուրիշ և voos օրենք), բարոյագիտական տեսություն։ Ի տարբերություն ավտոնոմ բարոյագիտության, որը ժխտում է բարոյականության արտաքին դետերմինացիան և այն անմիջականորեն բխեցնում սուբյեկտի անհատական որակներից, հետերոնոմ բարոյագիտության բարոյականությունը պայմանավորվում է արտաքին հանգամանքներով ու հասարակական կյանքի այլ բնագավառներից վերցված սկզբունքներով։ Մարքսիստական բարոյագիտությունը, որը բարոյականության սոցիալ-պատմական պայմանավորվածության ըմբռնման դիրքերից մերժում է ավտոնոմ բարոյագիտությունը, միևնույն ժամանակ մերժում է նաև hետերոնոմ բարոյագիտությունը, քանի որ վերջինս գռեհկացնում է բարոյականության բնույթը, այն հանգեցնում սոցիալական այլ երևույթների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 373)։ |