Հետերոնոմ բարոյագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետերոնոմ բարոյագիտություն (հուն.՝ etepog - այլ, ուրիշ և voos օրենք), բարոյագիտական տեսություն։ Ի տարբերություն ավտոնոմ բարոյագիտության, որը ժխտում է բարոյականության արտաքին դետերմինացիան և այն անմիջականորեն բխեցնում սուբյեկտի անհատական որակներից, հետերոնոմ բարոյագիտության բարոյականությունը պայմանավորվում է արտաքին հանգամանքներով ու հասարակական կյանքի այլ բնագավառներից վերցված սկզբունքներով։ Մարքսիստական բարոյագիտությունը, որը բարոյականության սոցիալ-պատմական պայմանավորվածության ըմբռնման դիրքերից մերժում է ավտոնոմ բարոյագիտությունը, միևնույն ժամանակ մերժում է նաև hետերոնոմ բարոյագիտությունը, քանի որ վերջինս գռեհկացնում է բարոյականության բնույթը, այն հանգեցնում սոցիալական այլ երևույթների։ Պատահական չէ, որ բուրժուիստական բարոյագիտական ուսմունքներումհեղոնիզմը, էվդեմոնիզմը, ուտիփտարիզմըհամարվում են hետերոնոմ բարոյագիտության տարատեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 373 CC-BY-SA-icon-80x15.png