Հեռավար ուսուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը. ոչ մի անհատ՝ աղքատության, աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության, սոցիալական անապահովվածության և ֆիզիկական անբավարարության կամ արտադրական ու սեփական գործերով զբաղվածության հիման վրա, ուսումնական հաստատություններ հաճախելու անհնարինության հետևանքով, չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից։ Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով։

Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալների փոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը։ Web տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտագործվում է Internet Protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստը և այլն։

Հեռավար ուսուցման հիմնական խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը։ Ուսանողն ու դասախոսը շփվում են միմյանց հետ՝ օգտագործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդեո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ։ Կրթության on-line պատվերից և վճարումից անմիջապես հետո ուսանողի ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին դասախոսն ուղարկում է ներմուծական նամակ, որտեղ պատմում է դասընթացի առանձնահատկությունների, ժամանակացույցի մասին և ուղարկվում են համապատասխան ուսուցողական նյութերը։ Ուսանողը, ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեսթեր և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավար ուսուցման նոր շրջանը սկսվեց, երբ լայն տարածում գտան անհատական համակարգիչները, որոնք ողողված էին գրաֆիկական օգտագործման ինտերֆեյսով, ապահովված տարբեր ֆորմատների մուլտիմեդիանների տվյալներով։ Կիրառելով մուլտիմեդիաների հնարավորությունները անհատական համակարգիչներում թույլ տվեց մեծացնել համակարգիչներով ուսումնական համակարգը։ Ժամանակակից հեռավար ուսուցման պատմության էտապը սկսվեց ինտերնետի գլոբալ ցանցի ի հայտ գալուց։ Ինտերնետ ցանցի հավելյալ սերվիսները և հնարավորությունները մուտք գործել ուսումնական գործընթացին երկրի ցանկացած կետից, թույլ տվեցին ինֆորմացիոն տեխնոլոգիային առաջ գնալ։ Այս պահից սկսած օգտագործվում է <հեռավար ուսուցում> տերմինը։ Շնորհիվ լայն տարածում գտած մուլտիմեդիաների և ինտերնետ-տեխնոլոգիաների օգտագործման էֆեկտիվությունը ուսուցման մեջ, որը ընթանում է հեռավար ուսուցման ժամանակ, ոչ միայն այն հավասարվեց ավանդական ուսուցման հետ, այլ նաև շատ դեպքերում առավելություն ձեռք բերեց։ Լայն տարածում գտած հեռավար ուսուցումը իր հերթին առաջ քաշեց և զարգացրեց ևս լայն տարածում գտած <հեռավար կրթությունը>։ Հաջորդ էտապին հեռավար ուսուցման պատմության մեջ կարելի է սպասել, ինչպես նախորդ դեպքերում պրինցիպիալ նոր տեխնոլոգիաների և սերվիզների ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում։ Ինչպես երևում է, առավել հնարավոր լոկոմոտիվ դերի թեկնածու տեխնիկական հեռավար ուսուցման մեջ հանդես կգա արհեստական ինտելեկտը։ Արհեստական ինտելեկտի օգտագործումը թույլ կտա որոշակիորեն փոխել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները, հեռավար ուսուցումը նոր էտապ է, որի հնարավորությունները անսահման են։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակները հետևյալն են՝

• Կադրերի պրոֆեսիոնալ պատրաստումը և վերապատրաստումը

• Ուսուցչական կադրերի բարձ որակավորումը որոշակի մասնագիտական առարկայի մեջ

• Աշակերտների պատրաստելը առանձին ուսումնական առարկաների միասնական քննություններին

• Աշակերտներին պատրաստելը որոշակի մասնագիտական ԲՈւՀ ընդունվելուն

• Թեմաների խորացված ուսուցում, դպրոցական ուսումնական նյութերով կամ դրա սահմաններից դուրս

• Գիտելիքների բացերի լրացում, կարողությունների, հմտությունների մատուցում աշակերտներին դպրոցական դասընթացի ներսում

• Դպրոցական ծրագիր այն աշակերտների համար, որոնք հնարավորություն չունեն դպրոց գնալու ընդհանրապես կամ որոշակի ժամանակի ընթացքում

• Հավելյալ ուսուցում ուսուցանվողի հետաքրքրությամբ

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական և արտասահմանյան թեորիայի անալիզը և հեռավար ուսուցման պրակտիկան թույլ են տալիս նշել հեռավար ուսուցման առանձնահատկությունները։ Որոնցից են՝

• Ճկունություն. Հեռավար ուսուցման հիմքում դրվում է մոդուլային սկզբունք։ Ամեն առանձին կարգապահություն (ուսումնական կուրս), որը ընդունվել է ուսանողի կողմից, ադեկվատ է իր բովանդակային առարկայական շրջանում։ Դա թույլ է տալիս անկախ ուսումնական խմբից ձևավորել ուսումնական պլանը, որը պատասխանում է անհատական կամ խմբային պահանջներին։

• Զուգահեռություն. Ուսուցումը կարող է կատարվել հիմնական մասնագիտական գործունեության և ուսումնական դասի զուգակցմամբ։ • Գործել հեռավորության վրա. Ուսանողի գտնվելու վայրից մինչև կրթական կազմակերպություն ընկած հեռավորությունը (կապի լավ աշխատելու դեպքում) չի հանդիսանում խոչընդոտ էֆեկտիվ լավ ուսումնական պրոցեսին։

• Ասինխրոնություն. Ենթադրում է այն փաստը, որ ուսուցման գործընդացում ուսուցանողը և ուսուցանվողը աշխատում են իրենց համար հարմար ժամին։

• Ընդգրկում. Այս առանձնահատկությունը անվանում են նաև «մասսայականություն»։ Ուսուցանվողների քանակությունը չի հանդիսանում կրիտիկական պարամետր։

• Շահավետություն. Այս առանձնահատկությունը նշելով հասկանում ենք հեռավար ուսուցման տնտեսական էֆեկտիվությունը։

• Դասախոս. Խոսքը դասախոսի նոր դերի և ֆունկցիաների մասին է։

• Ուսուցանվող. Պահանջը ուսուցանվողից էապես տարբերվում է ավանդական մեթոդների պահանջներից։

• Նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ. Ժամանակակից հեռավար ուսուցման մեջ օգտագործվում են բոլոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները՝ համակարգիչ, համակարգչային ցանց, համակարգային մուլտիմեդիաներ և այլն։

• Սոցիալականացում. Հեռավար ուսուցումը որոշակի կերպով հանում է սոցիալական լարվածությունը, ապահովելով հավասար հնարավորություններ ուսուցում ստանալուն, անկախ ապրելու վայրից և նյութական պահանջներից։

• Ինտերնացիոնալություն. Հեռավար ուսուցումը ապահովում է լավ հնարավորություններ Ուսումնական ծրագրերի մուտքագրման և ելքագրման համար։

Նշված առանձնահատկությունները որոշում են և առավելությունները հեռավար ուսուցման մյուս ուսուցման ձևերի նկատմամբ, բայց միաժամանակ որոշակի պահանջներ են ներկայացնում ինչպես դասախոսին, այնպես էլ ուսանողին, ոչ մի դեպքում չհեշտացնելով ուսուցումը, շատ դեպքում նաև բարդացնելով այն։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

• ուսանողն ինքնուրույնաբար կարող է ընտրել իր համար կրթության վայրը և ժամանակը

• կրթության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներդնումը

• կրթության հիմնարկությունից հեռու գտնվելու կամ հիվանդության պատճառով դասական կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց կրթության ստացումը

• 50%-ով ընթացիկ ծախսերի կրճատումը

• անհատական աշխատանք դասախոսի հետ և ինքնուրույն աշխատանք վիդեոնյութերի, ինչպես նաև էլեկտրոնային գրքերի հետ

• հեռուստակոնֆերանսների մասնակցության հնարավորություն

• համակարգչային ցանցերի միջոցով տվյալների բազաների և բանկերի հետ շփում

• աշխատանքային ճկունության գործոնի առկայություն

• աշխարհագրական սահմանների բացառում և տարածքային խոչընդոտների բացակայություն։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերություններն են՝

• Օպերատիվ փոփոխություններ կատարելու դժվարությունը, այն դեպքում, երբ հեռավար ուսուցումը արդեն սկսվել է

• Հավելյալ մեթոդների ձևավորումը սովորողների մոտ հեռավար ուսուցման ժամանակ, համեմատած մյուս ուսուցման ձևերի

• Բարձր ներդրումների անհրաժեշտությունը հեռավար նախասկզբնական շրջանում

• Մեծ կախվածությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների։ Տեխնիկական խզումը կարող է հանգեցնել ամբողջ հեռավար ուսուցման ավարտին։

• Բավական քանակով մասնագետների պակասը հեռավար ուսուցման շրջանում

• Բարձր ներդրումը հեռավար ուսուցումում փոփոխություններ մցնելու համար։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավար ուսուցումը գուցե մի օր կկարողանա փոխարինել ավանդական ուսուցմանը։ Սակայն դեռ կան շատ խնդիրներ, որի առեկայության դեպքում դա դեռ տեղի ունենալ չի կարող։ Դրանք են՝

• Սահմանափակ հնարավորությունները կոնսուլտացիայի համառ ուսանողի և դասախոսի միջև։ Եթե անգամ բոլոր միջոցները ստեղծված ենլավ ուսում ստանալու համար, անմիջական շփումը դասախոսի հետ հիմնականում բացակայում է։

• Հարաբերական ճկունության մեթոդը հեռավար ուսուցման մեջ։ Եթե հեռավար ուսանողը ընտրում է որոշակի ուսուցման կուրս, ապա նա գրեթե չունի հնարավուրություն փոփոխելու այն կամ ընտրելու մեկ ուրիշ առարկա։

• Բարձր ինքնարժեքը ուսումնական աուդիո և վիդեո նյութերի։ Բարձր արժեքի հետևանքով որակով ուսումնական նյութերի դրամական օժանդակում, հեռավար ԲՈւՀ-երը աշխատում են նույն դրամական օժանդակությամբ շատ տարիներ, և ձգտում են ներգրավել ավելի շատ ուսանողներ։ Վերջին հաշվով, գործունեության մասշտաբը հեռավար ուսուցման կազմակերպման որոշվում է նրա արժեքի ձևերից։

• Ղեկավարման բացակայություն։ Ավանդական լսարաններում դասախոսը միշտ կարող է հաշվել ուսանողներին և նշել իր մոտ։ Նա տեսնում է, թե որ ուսանողը ինչով է զբաղված, ով ինչպես է պատրաստվել դասին։ Իսկ հեռավար ուսուցման ժամանակ այս հնարավուրությունից դասախոսը զրկված է։ Նա չի տեսնում, բավական ժամանակ է ուսանողը տրամադրում դասին։

• Ատեստացիայի իրական գնահատականի բացակայությունը։ Լրացնելով թեսթը ուսումնական կայքում, ուսանողը ունի հնարավորություն գտնել հարկավոր նյութը և պատասխանել հարցերին։ Քննությունների հետ կապված պահանջվում է ավելի շատ տրամաբանական մտածողություն։ Բայց չէ որ գիտելիքների գնահատականները պետք է տարբեր լինեն, ուրեմն պետք է հաշվի առնել նաև պատմական թվերը նշելը, ինչը արդեն հնարավոր չէ։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ հեռավար ուսուցումը այնքան էլ երկար ժամանակ չի օգտագործվում, սակայն արդեն կուտակված են մեծ թվով մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել հեռավար ուսուցման ժամանակ։

Հեռավար ուսուցման համակարգ։ Հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է մտցնել հեռավար ուսուցման համակարգ գաղափարը, որը կապահովի անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը ուսուցումում։ Ժամանակակից հեռավար ուսուցման համակարգը տրամադրում է՝ կենտրոնացված ավտոմատացված ուսուցման ղեկավարում

• Արագ և էֆեկտիվ տեղաբաշխումը և ուսումնական կոնտեքստի տրամադրումը ուսուցանվողներին

• Ընդհանուր միջավայր հիմնական խնդիրների լուծման համար, կատարումը և ղեկավարումը բոլոր ուսումնական միջոցոռումների և կազմակերպությունների ժամանակ

• Ժամանակակից նորմերի պահպանումը տեխնիկական հեռավար ուսուցման բնագավառում

• Ուսումնական համակարգի անհատականացում և հնարավորություն բազմակի օգտագործման համար

Հեռավար կուրսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մեթոդը, որը կիրառվում է հեռավար ուսուցման ժամանակ, հանդիսանում է հեռավար կուրսը, որիի հետ աշխատելով ուսուցանվողը ստանում է գիտելիքներ և ձեռք է բերում անհրաժեշտ կարողություններ և հմտություններ։ Հեռավար կուրսը կարող է իր մեջ ներգրավել հետևյալ էլեմենտները՝

• Ինֆորմացիոն սլայդներ

• Աշխատանքի սիմուլյացիաներ կապված ծրագրային ապահովման հետ

• Ինտերակտիվ սարքեր

• Թեստեր

• Վարժություններ և այլն

Փոխազդեցության կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր խնդիրը, որը գոյություն ունի հեռավար ուսուցման կազմակերպման մեջ, հանդիսանում է փոխազդեցության կազմակերպումը ուսանողների և դասախոսների միջև։ Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել այդ խնդրի լուծման համար։ Դրանցից լայն տարածում են գտել հետևյալները՝

• էլեկտրոնային փոստը

• Չատերը

• Ֆորումները

• Կայքերը

• Վիդեո և աուդիո կոնֆերանսները

Վիրտուալ լսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավար ուսուցման կազմակերպման համար դժվարին և ծավալուն կարգապահությունը ստեղծել է հզոր մեթոդ՝ վիրտուալ լսարաններ։ Վիրտուալ լսարանների օգտագործումը հեռավար ուսուցման ժամանակ թույլ է տալիս ամբողջությամբ թողարկել ուսուցման անալօգիական ուսուցումը սովորական լսարաններում։ Ուսուցանվողները կարող են՝ խոսել միմյանց հետ, տեսնել միմյանց, գրել միմյանց, գրել վիրտուալ գրատախտակին, որը տեսնում են բոլոր ուսանողները և դասախոսները՝ թույլ տալ մուտքը դեպի իրենց սեփական նյութերը, աշխատել ծրագրային նյութերով, որը կա մեկ ուրիշ ուսանողի մոտ և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]