Հենրիկ Մուրադյան
Appearance
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մուրադյան | |
---|---|
հոկտեմբերի 4, 1964 (59 տարեկան) - | |
Պարգևներ |
Հենրիկ Կարապետի Մուրադյան (հոկտեմբերի 4, 1964), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-լեյտենանտ։ Գերդաստանի հայրական կողմի պապը գաղթել է Արևմտյան Հայաստանի Մշո Բիթլիսի Ախլաթ գավառից 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո, իսկ մայրական կողմի գերդաստանը՝ Բասեն գավառից։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի բարձրագույն կրթություն։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986-91 թթ. աշխատել է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։
- 1985- 1990 թթ.աշխատել է ԶՈԴ-ի հանքավայրի վերանորոգման տեղամասում՝ որպես տեղամասի վարպետ
Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982-1984 թվականներին ծառայել է Սովետական բանակում (Մոնղոլիա)
- 1988-1989 թթ. մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին և միաժամանակ կազմակերպել է Վարդենիսի բնակավայրերի սահմանային գյուղերի ինքնապաշտպանությունը
- 1989-1990 թթ. իր ջոկատով պարբերաբար մասնակցել է ԼՂՀ մարտական գործողություններին
- 1990-1992 թթ. եղել է կամավորական ջոկատի հրամանատար
- 1992 թ. Վարդենիսի թիվ 248 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
- 1992 թ. Օգոստոսից իր ջոկատով անդամագրվել է սահմանապահ զորքերի վարչություն և նշանակվել սահմանապահ զորքերի վարչության Վարդենիսի պարետատան ուղեկալի պետ, Ազիզլու-Քելբաջար(ներկայիս Քարվաճառի) տարածքի հրամանատար։ Ուղեկալի պետ լինելու ժամանակահատվածում մասնակցել է Ազիզլուի, Վերին Շորժայի, Յենիքենդի, Գյունաշլիի բնակավայրերի, ինչպես նաև Զոդի «Ոսկու» բաց հանքերի ինքնապաշտպանական մարտերին՝ ցուցաբերելով խիզախություն, բարձր կազմակերպվածություն և պատասխանատվություն
- 1993 թ. Ապրիլին մասնակցել է Քելբաջարի ազատագրմանը, իսկ մայիսին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է իր ջոկատի բազայի վրա կազմավորվող պայմանագրային գումարտակի հրամանատար, որից հետո գումարտակով կազմակերպել պաշտպանություն Քելբաջարի հյուսիսային հատվածում
- 1993 թ. Սեպտեմբերին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է Վարդենիսի մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ Քլեբաջարի ուղղությամբ
- 1993 թ. Դեկտեմբերից մինչև 1994 թ. Մայիս ամիսներին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին
- 1994 թ. Մարտ-մայիս ամիսներին ՀՀ ՊՆ հրամանով (Վազգեն Սարգսյանի նշանակումով) նշանակվել է Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար 1994 թ. Հուլիս-սեպտեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորվածության և ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է արտասահման՝ Լիբանան՝ բուժվելու։
- 1994 թ. Հոկտեմբերից մինչև 1996 թ. Փետրվար ամիսը ՀՀ ՊՆ հրամանով զբաղեցրել է թիվ N զորամասի (Վարդենիս ) ԱՄՀԳ հրամանատարի տեղակալի պաշտոնը
- 1996 թ. Փետրվարից մինչև 2000 թ. Հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի (Գյումրի) հրամանատարի պաշտոնը
- 1996 մասնակցել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացներին
- 2000 թ. հոկտեմբերից մինչև 2004 թ. Հունվարը զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի (Նուբարաշեն) հրամանատարի պաշտոնը
- 2004 թ. մարտին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին
- 2012 թ. հուլիսին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող
- 2013 թ. հունիսին մինչև 2019 թ. Հունիսի 1-ը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[1]
- 2019 թ. Հունիսի 1-ից զորացրվել է ՀՀ ԶՈՒ-ից և տեղափոխվել է պահեստազոր
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[2]։
- Մարտական ծառայության մեդալ։
- ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ։
- ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության»
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի
- ԼՂՀ «Մարտական ծառայություն»
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենյան Հայոց Կաթողիկոս «Սուրբ Ներսես Շնորհալի» ոսկյա շքանշանով
- «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Նելսոն Ստեփանյան» մեդալներով
- «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մեդալներով
- «ՀՀ Զինված Ուժերի 20 Տարի» հոբելյանական մեդալով
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
- «ՀՀ ԶՈՒ 20-տարի» հոբելյանական մեդալով
- ԱԱԾ-ի կողմից «Մարտական համագործակցության համար» մեդալով
- ԱԻՆ-ի կողմից «Փրկության համագործակցություն» հուշամեդալով
- Բելոռուսիայի հանրապետության «Զինվորական կոմիսիարիատի» հուշամեդալով
- ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով
- «ԵԿՄ 20 և 25 Տարի» հոբելյանական մեդալներով
- ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժության ընթացքում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար՝ անձնական զենքով
- Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակի և 60-ամյակի հոբելյանական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Ֆրիտյոֆ Նանսեն ոսկյա հուշամեդալով, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշամեդալներով ու պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի չորս երեխա և երկու թոռ։