Հենրիկ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մուրադյան
հոկտեմբերի 4, 1964(1964-10-04) (59 տարեկան) -
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մարտական ծառայության մեդալ

Հենրիկ Կարապետի Մուրադյան (հոկտեմբերի 4, 1964(1964-10-04)), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր։ Գերդաստանի հայրական կողմի պապը գաղթել է Արևմտյան Հայաստանի Մշո  Բիթլիսի Ախլաթ գավառից 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո, իսկ մայրական կողմի գերդաստանը՝ Բասեն գավառից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բարձրագույն կրթություն։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-91 թթ. աշխատել է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։
  • 1985- 1990 թթ.աշխատել է ԶՈԴ-ի հանքավայրի վերանորոգման տեղամասում՝ որպես տեղամասի վարպետ

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1984 թվականներին ծառայել է Սովետական բանակում (Մոնղոլիա)
  • 1988-1989 թթ. մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին և միաժամանակ կազմակերպել է Վարդենիսի բնակավայրերի սահմանային գյուղերի ինքնապաշտպանությունը
  • 1989-1990 թթ. իր ջոկատով պարբերաբար մասնակցել է ԼՂՀ մարտական գործողություններին
  • 1990-1992 թթ. եղել է կամավորական ջոկատի հրամանատար
  • 1992 թ. Վարդենիսի թիվ 248 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
  • 1992 թ. Օգոստոսից իր ջոկատով անդամագրվել է սահմանապահ զորքերի վարչություն և  նշանակվել սահմանապահ զորքերի վարչության Վարդենիսի պարետատան ուղեկալի պետ, Ազիզլու-Քելբաջար(ներկայիս Քարվաճառի) տարածքի հրամանատար։ Ուղեկալի պետ լինելու ժամանակահատվածում մասնակցել է Ազիզլուի, Վերին Շորժայի, Յենիքենդի, Գյունաշլիի բնակավայրերի, ինչպես նաև  Զոդի «Ոսկու» բաց հանքերի ինքնապաշտպանական մարտերին՝ ցուցաբերելով խիզախություն, բարձր կազմակերպվածություն և պատասխանատվություն
  • 1993 թ. Ապրիլին մասնակցել է Քելբաջարի ազատագրմանը, իսկ մայիսին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է իր ջոկատի բազայի վրա կազմավորվող պայմանագրային գումարտակի հրամանատար, որից հետո գումարտակով կազմակերպել պաշտպանություն Քելբաջարի հյուսիսային հատվածում
  • 1993 թ. Սեպտեմբերին  ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է Վարդենիսի մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ Քլեբաջարի ուղղությամբ
  • 1993 թ. Դեկտեմբերից մինչև 1994 թ. Մայիս ամիսներին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին
  • 1994 թ. Մարտ-մայիս ամիսներին  ՀՀ ՊՆ հրամանով (Վազգեն Սարգսյանի նշանակումով) նշանակվել է Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար 1994 թ. Հուլիս-սեպտեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորվածության և ծանր հիվանդության պատճառով տեղափոխվել է արտասահման՝ Լիբանան՝  բուժվելու։
  • 1994 թ. Հոկտեմբերից մինչև 1996 թ. Փետրվար ամիսը ՀՀ ՊՆ հրամանով զբաղեցրել է թիվ N զորամասի (Վարդենիս ) ԱՄՀԳ հրամանատարի տեղակալի պաշտոնը
  • 1996 թ. Փետրվարից մինչև 2000 թ. Հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի (Գյումրի) հրամանատարի պաշտոնը
  • 1996 մասնակցել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացներին
  • 2000 թ. հոկտեմբերից մինչև  2004 թ. Հունվարը  զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի (Նուբարաշեն) հրամանատարի պաշտոնը
  • 2004 թ. մարտին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնին
  • 2012 թ. հուլիսին ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող
  • 2013 թ. հունիսին մինչև 2019 թ. Հունիսի 1-ը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[1]
  • 2019 թ. Հունիսի 1-ից զորացրվել է  ՀՀ ԶՈՒ-ից և տեղափոխվել է պահեստազոր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[2]։
  • Մարտական ծառայության մեդալ։
  • ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ։
  • ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ  աստիճանի, «Մարտական ծառայության»
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի
  • ԼՂՀ «Մարտական ծառայություն»
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենյան Հայոց Կաթողիկոս «Սուրբ Ներսես Շնորհալի»  ոսկյա շքանշանով
  • «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Նելսոն Ստեփանյան» մեդալներով
  • «Անբասիր ծառայության համար»  1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մեդալներով
  • «ՀՀ Զինված Ուժերի 20 Տարի» հոբելյանական մեդալով
  • ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
  • «ՀՀ ԶՈՒ 20-տարի» հոբելյանական մեդալով
  • ԱԱԾ-ի կողմից «Մարտական համագործակցության համար» մեդալով
  • ԱԻՆ-ի կողմից «Փրկության համագործակցություն» հուշամեդալով
  • Բելոռուսիայի հանրապետության «Զինվորական կոմիսիարիատի» հուշամեդալով
  •  ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով
  • «ԵԿՄ 20 և 25 Տարի» հոբելյանական մեդալներով
  • ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժության ընթացքում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար՝ անձնական զենքով
  • Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակի և 60-ամյակի հոբելյանական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Ֆրիտյոֆ Նանսեն ոսկյա հուշամեդալով, ինչպես նաև  բազմաթիվ այլ հուշամեդալներով ու  պատվոգրերով։ Ամուսնացած է, ունի չորս երեխա և երկու թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]