Հելմինթոլոգիան Հայաստանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հելմինթոլոգիա, ՀՀ ԳԱԱ կենսաբանության ինստիտում ուսումնասիրվել և բացահայտվել է վայրի և ընտանի կենդանիների հելմինթների տեսակային կազմը, պարզվել է (Ս. Մովսեսյան, Ֆ. Չուբարյան, Մ. Նիկողոսյան) դրանց տարածվածությունը՝ ըստ կենդանիների կարգաբան, խմբավորումների։ Հելմինթների ֆաունայի ուս ումնասիրությունները հանրապետությունում սկսվել են 1920-ական թվականներից՝ հայտնի գիտնական Կ. Սկրյաբինի և նրա աշակերտների նախաձեռնությամբ։ Այդ աշխատանքները շարունակել են Ե. Քալանթարյանը, Ե. Մաթևոսյանը, Է. Դավթյանը, Կ. Հախումյանը, Պ. Սվաճյանը, Գ. Գրիգորյանը, Վ. Հակոբյանը, Գ. Բոյախչյանը, Հ. Բադեյանը և ուրիշներ։ Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտում ուսումնասիրվել են ոչխարների թոքային նեմատոդների, ցեստոդների և մի շարք այլ հելմինթների կենսաբանությունն ու զարգացման փուլերը։ Կենսաբանության ինստիտում դասակարգվել են մակաբուծային հիվանդությունների իմունաբանական վիճակները, առաջին անգամ բացահայտվել և ուսումնասիրվել են թաքնված հելմինթոզները, առաջարկվել են դրանց կանխարգելման նոր եղանակներ։ Ֆիտոնեմատոդների հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1950-ական թվականներից։ Պարզվել է (Հ. Պողոսյան, Ջ. Կարապետյան, Հ. Մկրտչյան) բաց և փակ գրունտներում մշակվող բազմատեսակ բույսերի վնասակար ֆիտոնեմատոդների տեսակային բազմազանությունը։