Հարություն Մերժանիան
Հարություն Մերժանիան ռուս.՝ Артемій Сергійович Мержаніан | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1885 Leningradskaya |
Մահացել է | հունվարի 30, 1951 (65 տարեկան) Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Պարգևներ |
Հարություն Մերժանիան (մարտի 31, 1885, Leningradskaya - հունվարի 30, 1951, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խաղողագործության բնագավառի խորհրդային գիտնական, 1936 թվականից գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, 1926 թվականից՝ պրոֆեսոր, Արտեմ Մերժանիանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1885 թվականի մարտի 31-ին Ումանսկայա գյուղում (այժմ՝ Լենինգրադսկայա, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս) գյուղացու ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը։
1909-1914 թվականներին դասավանդել է Դոնի գյուղատնտեսական դպրոցում։ 1914-1915 թվականներին աշխատել է Նիկիցկիի բուսաբանական այգում։ 1915-1919 թվականներին՝ Օդեսայի գինու փորձարարական կայանում։ 1919-1920 թվականներին դասավանդել է Դոնի Ռոստովի համալսարանում։
1920-1926 թվականներին աշխատել է Հյուսիսային Կովկասի գինու տրեստում, միաժամանակ 1920-1922 թվականներին՝ Դոնի հողային վարչությունում, 1926-1951 թվականներին եղել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտի խաղողագործության ամբիոնի վարիչ։ 1926-1938 թվականներին եղել է գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, Անապայի խաղողագործության և գինեգործության փորձարարական կայանի տնօրեն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Մահացել է Կրասնոդարում 1951 թվականի հունվարի 30-ին։
Որդին՝ Արտեմին, գինեոլոգ, Լենինյան մրցանակի դափնեկիր է (1961)։
Հարություն Մերժանիանի աշխատանքները վերաբերում են խաղողի հիմնական տեսակների կենսաբանությանը, թփերի ձևավորման և էտիտեսական հիմունքներին, խաղողագործության, կլոնային ընտրասերման և խաղողենու վնասատուների ու հիվանդությունների հարցերին։ Առաջարկել է «մորֆոլոգիական կորելյացիայի» նոր եղանակ։
Հեղինակ է բազմաթիվ ծրագրերի, դասագրքերի, ուսումնա-մեթոդական և գործնական ձեռնարկների, այդ թվում՝ «Այգեգործություն» (հայ.՝ 1941), «Խաղողագործություն» (1939, 1951, 1967, հայ.` 1957) դասագրքերի։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |