Jump to content

Հարկերի բարձրացման մեթոդ (շինարարություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12-հարկանի շենքի կառուցումը ծածկերի բարձրացման մեթոդով
9 հարկանի շենքի կառուցումը ծածկերի բարձրացման մեթոդով

Հարկերի բարձրացման մեթոդ, բազմահարկ շենքերի կառուցման եղանակ, որի դեպքում գետնի մակարդակին նախապես պատրաստված մեծ չափերի շինարարական կոնստրուկցիաները սինքրոն աշխատող ամբարձիչներով աստիճանաբար բարձրացվում են նախագծային բարձրության։ Բոլոր հարկերի միջնածածկերի և տանիքի սալերը պատրաստվում են գետնին։ Պատրաստի տանիքը ամբարձիչ սարքավորումներով բարձրացվում է նախագծային բարձրության և ամրացվում։ Այնուհետև վերին սալին ամրացնում են հարկային տարրերը և բարձրացնում։ Նույն հաջորդականությամբ հավաքում և բարձրացնում են մյուս հարկերը։ Ի տարբերություն հարկերի բարձրացման մեթոդի՝ միջնածածկերի բարձրացման մեթոդի դեպքում հարկերի հավաքման աշխատանքները կատարվում են նախագծային նիշերում։ Հարկերի բարձրացման մեթոդը հնարավորություն է տալիս օգտագործել միաձույլ և հավաքովի երկաթբետոնի դրական հատկանիշները, բարձրացնել ինդուստրացման մակարդակը, կրճատել շինարարության արժեքը, ժամկետը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 308