Հարկային արտոնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարկային արտոնություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ազատումը հարկերից՝ լրիվ կամ մասնակիորեն։ Հարկայինն արտոնությունը սահմանում է պետությունը։ Շահագործողական ֆորմացիաներում գլխավորապես տրվել է գերիշխող դասակարգերի ներկայացուցիչներին։ Սոցիալիստական երկրներում հարկայինն արտոնություն սահմանելիս հաշվի է առնվում սեփականության ձևը, եկամուտների աղբյուրն ու քանակը, վճարողների կատեգորիան։ Հարկայինն արտոնություն ունեն ընտանիքով ծանրաբեռնված քաղաքացիները, հաշմանդամները։ Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները՝

  • հարկվող օբյեկտի նվազեցում
  • հարկի դրույքաչափի նվազեցում
  • հարկի նվազեցում
  • հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում
  • հարկի վճարման ժամկետի հետաձգում

Հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում, բանկի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների ու այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պատավրության հետաձգում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում։ Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը։ Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ։ Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 307