Հարթ կետեր կամ իսկական կետեր (լատին․՝ Balaenidae), անատամ կետերի կարգին դասվող կենդանիներ։ Այդ թվին են դասվում Հարավային հարթ կետերը, որոնք ծովում հեշտությամբ տարբերվում են մյուս կետանմաններից։ Նրանց մոտ բացակայում է մեջքի լողակը։ Հարթ կետերի պոչերն ավելի երկար են, մարմինը նման է ճարպով լցված պարկի։ Գրելանդական կետն ունենում է մինչև 20 մետր երկարություն և 150 տոննա քաշ։ Գրելանդական կետերը ունենում են 4 մետր երկարություն ունեցող բեղեր։ Վերին ծնոտի յուրաքանչյուր կողմից կազմված են 400 թիթեղներ։