Հաչեփսութ թագուհու տաճարային համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճարի տեսքն առջևից

Հաչեփսութ թագուհու տաճարային համալիր, Ջեսեր Ջեսերի («Սուրբ Սրբոց»), գտնվում է Դեր-Էլ-Բահարի տաճարային համալիրում, Մենտուհոթեփների հուղարկավորության տաճար դամբարանի կողքին, Նեղոսի արևմտյան վտակի, Եգիպտոսի Արքաների հովտու մոտ։ Կառուցվել է մ․թ․ա․ 1525-1503 թվականների Հաչեփսութ թագուհու պատվերով, ճարտարապետ Սենմութի կողմից[1]։ Այն նվիրված է արևի աստված Ամոն Ռային։ Այն համարվում է Հին Եգիպտոսի անհամեմատելի հուշարձաններից մեկը[2]։

Լեհաստանի գիտությունների ակադեմիան պատասխանատու է տաճարի երեք մակարդակների ուսումնասիրման և վերականգնման համար։ 1995 թվականի գարնան դրությամբ տաճարի առաջին երկու մակարդակները գրեթե ավարտված էին, վերին մակարդակը դեռ վերականգնման փուլում էր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի ընդհանուր երկարությունը 280 մետր է, չհաշված մեկ կիլոմետրանոց Սֆինքսների ուղին։ Կառուցապատված էր երկայնական առանցքի նկատմամբ սիմետրիայի սկզբունքով։ Համալիրը բաղկացած է պրոպիլեոնից, սֆինքսների ուղուց, առաջին բակից (պանդուս), երկրորդ բակից (պանդուս և սյունազարդ մուտք), սյունասրահներով շրջապատված երրորդ փոքր բակից, թաղաձև ծածկով ստորգետնյա ժայռափոր սրբատեղից։

Համալիրի հիմնական մասն են կազմում ուղղաձիգ, երկրաչափական ձևի սյունասրահները։ Սյուների կտրվածքը ուղղանկյուն կամ բազմանիստ է։ Բակում դասավորված էին Հաչեփսութ թագուհու ավելի քան 200 արձան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kleiner 2006, էջ. 56
  2. Trachtenberg & Hyman 2003, էջ. 71
  3. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 23-24 — 319 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]