1976—1978 թվականներին սովորել է Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում։ 1978-1995 թվականներին աշխատել է Հայաստանի «Ավիահամալիր» բաժնետիրական ձեռնարկությունում։ Հեղինակ է 11 հեղինակային գրքերի` «Եզերք»1995թ, «Ծաղկանոցի փերին» 1996թ, «Սրտիս ձայնը» 1997թ., «Անմահ հրեշտակները»1999թ., «Հույսի ծառերը կխոսեն դարերում» 2001թ., «Ճերմակ աղավնիները» 2009թ., «Լուսե հեքիաթներ» 2010թ.,«Գանձասարի մանուշակը» 2011թ., «Սյունյաց աշխարհի թագավորությունը» 2012թ., «Հայի զորեղ արմատներ» 2016թ.,«Ոսկու կարասի առեղծվածը» 2021թ., «Համազարկ վասն նահատակյաց» համահեղինակաքյին գիրք առաջին հատոր, «Գրական մեղեդիներ» Գ.Լ. ալմանախներում, «Հավերժի բանաստեղծ՝ Եղիշե Չարենց» համահեղինակային գիրք, «Հայուհի» երկհատորյա հանրագիտարան, «Արցախյան պատերազմ» հանրագիտարան, «Գորիս» ալմանախ, «Հրաշեկ լեռներ» ալմանախ, «Մանկան ուրախ կանչ» համահեղինակային գիրք։ Հրատարակվել է մամուլում նրա բազմաթիվ հոդվածները։ 2018թ-ից համահայկական գրողների միության ՀԿ-ի անդամ է, արժանացել է «Հովհաննես Թումանյան» ոսկե մեդալի, Պն-ի կողմից «Մոնթե մելքոնյան» ոսկե մեդալի, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի շրջանակում արժանացոլ է «GOLDEN PEN»-մրցանակի։ «Super star - 2022» մրցանակին արժանացել է Բաթումիում կայացած փառատոնի ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։