Հայկական փողոց (Վլադիկավկազ)
Հայկական փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Վլադիկավկազ |
Նախկին անվանում | Վրևսկայա փողոց», Զաուրբեկ Կալոևի փողոց, Դպրոցական փողոց |
Փոստային ինդեքս | 362007[1] |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական փողոց (այլ կիրառումներ)
Հայկական փողոց, փողոց Վլադիկավկաում (Հյուսիսային Օսիա, Ռուսաստան)։ Տեղակայված է Վլադիկավկազի Իրիստոնսկի մունիցիպալ շրջանում՝ Չերմեն Բաևի ու Կոմսոմոլսկայա փողոցների միջև։ Սկսվում է Չերմեն Բաևի փողոցից։ Հայկական փողոցը հատում են Ցագոլովի, Օսեթական, Դիմիտրովի և Վատուտինի փողոցները։ Հայկական փողոցի զույգ կողմից սկիզբ են առնում Թեք նրբանցքը (ռուս.՝ Кривой переулок), Վոյկովի, Ալիբեկ Կանտեմիրովի, Կոյբաևի ու Կուտուզովի փողոցները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցը կոչվել է ի պատիվ Վլադիկավկազի հայ բնակիչների, որոնք 19-րդ դարում կազմել են այդ փողոցում բնակվողների գերակշռող մեծամասնությունը։ Փողոցում են գտնվել հայ վաճառականներ Բեսոլովի, Կիրակոզովի, Օհանովի և Մամուլովի տները։ Փողոցում գործել են հայկական դպրոց և հայկական բարեգործական միություն[2]։
Փողոցը ձևավորվել է 19-րդ դարի կեսերին և առաջին անգամ նշվել է Կովկասի երկրամասի քարտեզի վրա, որը հրատարակվել է 19-րդ դարի 60-70-ական թվականներին։ Փողոցի առաջին անվանումը եղել է «Վրևսկայա փողոց»․ այն այդպես է կոչվել բարոն ՀԻպոլիտ Ալեքսանդրովիչ Վրևսկու պատվին, որը մասնակցել է Քիթուրի աուլի գրոհին 1858 թվականի օգոստոսի 20-ին։ Այդ անվանումը պահպանվել է մինչև 1935 թվականի մայիսի 10-ը, երբ Քաղաքային խորհրդի նախագահության որոշմամբ Վրևսկայա փողոցը վերանվանվել է Զաուրբեկ Կալոևի փողոց։
Զաուրբեկ Կալոևի փողոցը 1938 թվականի նոյեմբերի 16-ին Քաղաքային խորհրդի նախագահության որոշմամբ վերանվանվել է Դպրոցական փողոց (ռուս.՝ Школьная улица):
1939 թվականի հունվարի 16-ին Դպրոցական փողոցը վերանվանվել է Հայկական փողոց։
Նշանակալի կառույցներ և շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- տ. 21 – շենք, որտեղ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղակայվել են Կարմիր բանակի զորաբաժանումներ։ Դաշնային նշանակության մշակութային ժաանգության օբյեկտ է (№ 1500000225[3]),
- Չերմեն Բաևի փողոցի հետ կազմված անկյունում գտնվում է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, որ կառուցվել է 1868 թվականին,
- Չերմեն Բաևի փողոցի հետ կազմված անկյունում (հայկական եկեղեցու տարածքի դիմաց) գտնվում է տունը, որ պատկանել է ֆաբրիկատեր Բագրատիոն Սերգեևիչ Վախթանգովին, որի ընտանիքում 1883 թվականին ծնվել է հայտնի թատերական գործիչ Եվգենի Վախթանգովը,
- Հյուսիսային Օսիայի գյուղատնտեսության և պարենամթերման նախարարության շենքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ripcity.ru/street/15/0/1/0/9.htm
- ↑ Киреев Ф. С., По улицам Владикавказа, стр. 9
- ↑ Информация на сайте Объекты культурное наследие Արխիվացված 2014-02-02 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карта Кавказского края, издание картографического заведения А. Ильина, СПб, 60 — 70-е года XIX века.
- Владикавказ. Карта города, изд. РиК, Владикавказ, 2011
- Кадыков А. Н., Улицы, переулки, площади и проспекты г. Владикавказа: справочник, изд. Респект, Владикавказ, 2010, стр. 24 — 26, ISBN 978-5-905066-01-6
- Киреев Ф. С., По улицам Владикавказа, изд. Респект, Владикавказ, 2014, стр. 7 — 8, ISBN 978-5-906066-18-4.