Jump to content

Հայկական մառդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական մառդեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս ճագարներ
Լատիներեն անվանում
Oryctolagus hajastanicus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Հայկական մառդեր, մորթատու, միջին բրդատվության ճագարների բնաշխարհիկ ցեղ։ Ստացվել է բարդ, վերարտադրող, տրամախաչման միջոցով։ Ունի կարճացած իրանով ամուր մարմևակազմվածք։ Իրանի միջին երկարությունը 50,5 սմ է, կրծքի փաթը՝ 33,4 սմ, միջին կենդանի զանգվածը՝ 4-5 կգ։ Մեկ ծինում ունենում 18-10 (երբեմն՝ 12-14) ձագ։ Նորածին ճագարիկների մազածածկը միագույն է, 4-5 ամսականում ձեռք են բերում բնորոշ դարչնագույն, բաց դարչնագույն (կզաքիսային) և մուգ դարչնագույն (սամուրային) միատարր երանգներով գունավորում։ Աչքի է ընկնում մորթենու և նրանից պատրաստված հագուստների (մուշտակ, կիսամուշտակ, գլխարկ ևն) բարձր որակով, որը պայմանավորված է մազածածկի արտահայտված գոտիականությամբ, մազարմատների ամրությամբ և մազաթափության գրեթե բացակայությամբ խտացվում 12000-2500 սմ/ք լիամազ մորթենի)։ Ցեղն աչքի է ընկնում բնական բարձր դիմադրողականությամբ, վաղահասությամբ, տնտ. արդյունավետ երկարակեցությամբ ձևն։ Ունի մեծ պահանջարկ հանրապետության մենատնտեսների և արտերկրյա շուկայի կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։