Հայկական հարցը ըստ փաստաթղթերի
Հայկական հարցը ըստ փաստաթղթերի ֆր.՝ La Question Arménienne, A la lumière des documents | |
---|---|
Հեղինակ | Գրիգոր Զոհրապ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Հայկական հարց |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Էջեր | 75 |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Augustin Challamel |
Հրատարակման տարեթիվ | 1913 |
OCLC | 13228894 |
Թվային տարբերակ | gallica.bnf.fr կայքում (ֆր.)] |
Հայկական հարցը ըստ փաստաթղթերի (ֆր.՝ La Question Arménienne, A la lumière des documents), Մարսել Լեարի (Գրիգոր Զոհրապ) 1913 թվականին ֆրանսերեն հրատարակած գիրքն է, որտեղ ներկայացնում է ներկայացնում է հայկական հարցի պատմությունը։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսել Լեարը Գրիգոր Զոհրապի (1861-1915) ծածկանունն է։ Նշանավոր գրող, քազաքագետ, փաստաբան և բարեգործ։ 1908 թ. ընտրվել է թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակը ներկայացնում է հայկական հարցի պատմությունը, նրա միջազգայանացումը։ Առանձին անդրադառնում է ռուս-թուրքական պատերազմից հետո Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերին։ Երկրորդ գլխում ամփոփվում է վիճակագրական տվյալներ հայ բնակչության թվի վերաբերյալ, նրանց ընգրկվածությունը կայսրության հասարակական և տնտեսական կյանքում։ Երրորդ գլուխում նշվում է թուրքական կառավարության կողմից ռեֆորմները չիրականացնելու հիմնական տնտեսական, քաղաքական, սոցիալական և կրոնական պատճառները։ Հեղինակը գրքին կցել է նաև հայոց պատրիարքարանի կողմից 1882 թվականի և 1912 թվականի Օսմանյան կայսրությունում հայ բնակչության վիճակագրական աղյուսակները[1]։
Քաղվածքներ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marcel Léart, La Question Arménienne, A la lumière des documents Paris, 1913