Հայկազյան կրթարան (Ալեքսանդրիա)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)
Հայկազյան կրթարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1924 թվականին, Ալեքսանդրիայում՝ Հայկազուն քահանա Ոսկերիչյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր «թումբ կազմել դեպի օտար վարժարան հայ մտնա կներու և պատանիներու հարաճուն հոսանքին»։ Ունեցելէ եռամյա մանկապարտեզի և յոթնամյա նախակրթարանի արական և իգական բաժիններ, ինչպես նաև լրացուցիչ երկու դասարան՝ աղջիկների համար։ Աշակերտների ընդհանուր թիվը առաջին տարիներին եղել է 100 150, 1931 թվականին՝ 220, 1949 թվականին՝ 205։ Գոյատևել է մինչև 1952 թվականը։