Հայերը Գյափլայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյափլա (Ջափլաղ) գավառակում 1856 թվականին եղել են 15 հայաբնակ գյուղեր՝ շուրջ 2.500 բնակչությամբ։ Հետագայում դրանց քանակը, կապված հայերի մշտական տեղաշարժերի հեա, փոփոխվել է։ 1946 թվականին Գյափլայում ապրում էին 3645 հայ՝ տեղաբաշխված Ազնա, Բաղմովդի, Բոսնավա, Բերք, Գորջի, Զառնա, Հաջիաբադ (Հաջիավա), Հոսեյնաբաղ (Հոսեյնավա), Ղաթաաթ, Մարզիան (Մազրա), Չարթաղ, Փռչաստան, Բամիան, Քերթ (Քըրթ), Օրթաչիման գյուղերում։ 1946 թվականին հայերն ամբողջությամբ ներգաղթել են հայրենիք, իսկ տեղում մնացած սակավաթիվ ընտանիքներն աստիճանաբար տեղափոխվել են Թեհրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։