Հայաստանի անկախության հռչակագիր (1918)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)
Հայաստանի անկախության հռչակագիր | |
---|---|
Տեսակ | անկախության հռչակագիր |
Հրատարակված | մայիսի 30, 1918 |
Հայաստանի անկախության հռչակագիր, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունից հայկական նահանգների անկախության հռչակման մասին հայտարարություն, որը կատարվել է 1918 թվականի մայիսի 30-ին[1]։ Հայաստանի առաջին հանրապետության մասին հայտարարել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 28-ին[2]։ Անկախության մասին հռչակագիրը մշակվել է Նիկոլ Աղբալյանի կողմից և մայիսի 31-ին հրապարակվել մամուլում։ Առաջին պետությունը, որին ծանուցվել է Հայաստանի անկախության մասին, եղել է Իրանը[3]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական հայերենով՝
Յայտարարութիւն
Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով և Վրաստանի և Ազրբէջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարած է հայկական գաւառների գերագոյն և միակ իշխանութիւնը։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարութիւն՝ Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար։ Հայոց Ազգային Խորհուրդ 1918թ․ մայիսի 30․ Թիֆլիս[4] |
Ժամանակակից հայերենով՝
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1918-ի մայիսին ոչ ոք չէր ուզում լսել Հայաստանի անկախության մասին, civilnet.am». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, anca.org
- ↑ «Հայաստանը իր անկախության հռչակման մասին առաջինը տեղեկացրել է Իրանին. 13 հունիս, 1918, aniarc.am». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
- ↑ ARF Archives Institute: Declaration of Independence (May 30, 1918) Արխիվացված Դեկտեմբեր 25, 2013 Wayback Machine
- ↑ Ինչո՞ւ Մայիսի 28-ը, Թաթուլ Հակոբյան, ՍիվիլՆեթ
- ↑ 1918-ի մայիսի 30. որ կուսակցություններն էին դեմ Հայաստանի հռչակմանը, aniarc.am