Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ
Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակազմ, Հայաստանի պաշտպանության նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, բնականոն գործունեությունը ապահովող պետական կառավարչական հիմնար[1]։ Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստան, քաղաք Երևան, Բագրևանդի 5[1]։
Համաձայն ՀՀ ՊՆ Կանոնադրության, ՀՀ ՊՆ աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։ Աշխատակազմը գործում է Հայաստանի օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի միջազգային պայմանագրերի և ՀՀ ՊՆ Կանոնադրության հիման վրա[1]։
Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող[1]։
Նպատակներ և խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ՊՆ աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը՝ օրենքներով, այլ իրավական ակտերով, ՀՀ ՊՆ Կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ՊՆ աշխատակազմի կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է նախարարը։ Նախարարության աշխատակազմն աջակցում է նախարարության աշխատակազմից դուրս՝ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը։ Նախարարության աշխատակազմի կառուցվածքը հետևյալն է[1].
- Քարտուղարություն
- Վերահսկիչ վարչություն
- Ֆինանսական տեսչական վարչություն
- Վարչատնտեսական վարչություն
- Տեղեկատու վերլուծական բաժին
- Կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժին
- Ներքին անվտանգության բաժին
- Զինանշանագրային բաժին
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է նախարարը՝ օրենքով և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ վերապահված իր իրավասությունների սահմաններում[1]։
Աշխատակազմի ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը։ Աշխատակազմի ղեկավարն օրենքով, ՀՀ ՊՆ կանոնադրությամ, այլ իրավական ակտերով և նախարարի հրամաններով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, ՀՀ ՊՆ կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար[1]։
Նախարարության աշխատակազմի ղեկավարը[1].
- առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
- օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
- իր իրավասության սահմաներում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- օրենքով, ՀՀ ՊՆ կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
- օրենքով, այլ իրավական ակտերով և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
- կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
- վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
- իր իրավասության սահմաններում նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.
- ապահովում է համագործակցությունը Հայաստանի պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
- կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
- իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և ՀՀ ՊՆ կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։