Jump to content

Հայաստանի վաստակավոր մանկավարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում էր մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին։

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին՝ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած նշանակալի հաջողությունների և ակնառու վաստակի համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ «ՀՀ վաստակավոր մանկավարժ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։

Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստություն...»։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր մանկավարժ» գրությամբ։

2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ» գրությամբ[3]։

Կոչման շնորհման վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումը շնորհվել է 151 անձի, որոնցից 97-ին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր)։

Կոչում ստացած 97 անձանցից 33-ը տղամարդ են, 64-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թ. - 15,
  • 2009 թ. - 13,
  • 2010 թ. - 11,
  • 2011 թ. - 9,
  • 2012 թ. - 10,
  • 2013 թ. - 1,
  • 2014 թ. - 17,
  • 2015 թ. - 21 անձի։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժների ցանկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]