Jump to content

Հայ հեթանոսական առասպելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամազդը եղել է աստվածների ու մարդկանց արարիչը, երկրին բերրիություն ու պարարտություն շնորհող գերագույն աստվածը։

Միայն հայտնի է, որ նա ունեցել է երեք զավակ՝ Անահիտ, Միհր, Նանե։

«Ցլապահ» աստվածուհին (Անահիտ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև այդպես էր կոչվում պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ ավելի վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին՝ Անահիտը։ Նրան անվանում են ցլապահ, որովհետև ցուլը առաջ խորհրդանշել էր արգասավորություն ու սերնդագործություն, և պատահական չէ, որ նա համարվում էր արգասավորության և ծննդաբերության բոլոր աստվածների սրբազան կենդանին։ Անահիտին պատկերում են ցորենի հասկը, իսկ ավելի ուշ՝ ձիթենու ճյուղը ձեռքին։ Անահիտին նվիրված գլխավոր տոնը կապված էր բերքի հասունացման հետ։ Այն նշվում էր օգոստոսի 15-ին։

Նա հետևում է մարդկանց շրջանում բարիքների արդարացի բաշխմանը, օրենքների կատարմանը։ Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է Պարսկական Աքեմենյան ժամանակներից և սերտորեն կապված է եղել մայր ծնողի հանդեպ հարգանքին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։ Մ.թ.ա. 34 թ․-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները։

Արիացի Աստվածը (Միհր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիական ժողովրդի, այդ թվում նաև հայերի շրջանում տարածված էր Միհր Աստծո պաշտամունքը։ Նա համարվում էր կենսատու լույսի, մաքրության, բարության և ավելի ուշ շրջանում նաև կրակի և արևի աստվածը։ Առասպելներին համաձայն նա ծնվել է ժայռից և նրան դաստիարակել են հովիվները։ Նա կռվել է չար ոգիների դեմ, սանձել և զոհաբերել Արամազդի նախաստեղծ Ոսկե ցլին, որի սրբազան արյունով հողում աճել են բոլոր օգտակար բույսերը։ Միհրն պատկերվել է առույգ պատանու տեսքով՝ տապալված ցլին քարայրում զոհաբերելիս։

Վահագն վիշապաքաղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնքի ու երկրի, ծովի ու եղեգնիկի երկունքից ծնվածը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագնը որին անվանում էին վիշապաքաղ, պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածն էր։ Ավելի ուշ շրջանում նա փոխարինել է Խալդի աստվածությանը (Խալդին եղել է Ուրարտական շրջանի գերագույն աստվածը)։ Վահագնի ծնունդը կախված է Երկնքից ու երկրից, ծովից ու եղեգնիկից

  1. Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
  2. Երկնում էր և ծովը ծիրանագույն,
  3. Ծովում երկունքի ցավով էր նաև կարմիր եղեգնիկը։
  4. Եղեգնի փողից ծուխ էր ելնում,
  5. Եղեգնի փողից բոց էր ելնում,
  6. Եվ բոցից վազում էր խարտյաշ պատանեկիկը։
  7. Նա հուր հեր ուներ,
  8. Ուներ բոց մորուք,
  9. Եվ աչիկներն էին արեգակներ։

Արեգակը պաշտեցին և Վահագն կոչեցին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ձեռագրերից մեկում հենց այդպես էլ նշված է, որ հայերը «Արեգակը պաշտեցին և Վահագն կոչեցին»։ Այսինքն նա նաև արեգակի աստվածն էր։ Նա մարտնչում էր և հաղթում չար ոգիները մարմնավորող վիշապների դեմ։ Դրա համար էլ նրան կոչեցին վիշապաքաղ։ Նրա հարսնացուն էր Աստղիկը, իսկ Աստղիկի տաճարը կոչվում էր սենյակ Վահագնի։

Հրեղեն աստվածուհին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի, ծովի և անձրևի աստվածուհին Ծովինարը, իր էությամբ համապատասխանում է իր անվանը։ Նրա անունը բաղկացած է ծով և նարու(գետային ոգի) բառերից։ Նա ունեցել է երկու անձնավորում։ Առաջին դեպքում Ծովինարը ամպրոպի ժամանակ խաղում էր ամպերում և կարկուտի տարափ կամ պտղատու անձրև շնորհում մարդկանց։

Ծովի ջրից հղիացած աստվածուհին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ դեպքում Ծովինարը խմում է մեկ ու կես ափ ջուր ու հղիանում, լույս աշխարհ բերելով երկվորյակների Սանասարին և Բաղդասարին(նրանք եղել են Սասնա ծռերի չորրորդ ճյուղը)։ Սանասարը, որ ծնվել էր մեկ ափ ջրից լիարժեք էր, իսկ Բաղդասարը, որ ծնվել էր կես ափ ջրից թերի էր։ Չնայած Սասնա ծռեր Էպոսում Ծովինարը հանդես է գալիս որպես սովորական մահկանացու, բայց նա կարողացել է ծնել գրեթե աստվածային ուժով օշտվածզավակների։ Նրանք կռվում են վիշապների դեմ։ Սանասարն էլ ջրից ստանում է հրեղեն ձի Քուռկիկ Ջալալին և զենքը Թուր Կեծակին։

Փրփրադեզ ալիքներից ծնված աստվածուհին (Աստղիկ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինավուրց ավանդություններից մեկը պատմում է, թե ինչպես է ծնվել սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը։ Գերագույն աստված Արամազդը մտածելով, որ իր երկվորյակը կդառնա իրեն մրցակից, սպանում է նրան և գցում ծովը։ Թափված արյունից ծովը փրփրում է, և ալիքներից ծնվում է Աստղիկը։ Դիցուհու ոտքերից արյուն էր կաթում և արյունից աճում են վարդեր։ Եվ պատահական չէ, որ նրան անվանում էին «վարդամատն», «վարդածղի»։ Իսկ նրան նվիրված տոնը կոչվում է «Վարդավառ»։ Տոնին Աստղիկին ընծայաբերել են վարդեր, թռցրել են աղավնիներ։