Համլետ Հայրապետյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Հայրապետյան
Ծնվել էհունվարի 20, 1957(1957-01-20) (67 տարեկան)
ԾննդավայրԿամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Համլետ Հայրապետի Հայրապետյան (հունվարի 20, 1957(1957-01-20), Կամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1985 թթ. - աշխատել է «Հայտրանսշին» տրեստի թիվ 99 ավտոբազայում՝ որպես գլխավոր ինժեներ։
  • 1985 թ. - աշխատել է Լուսակերտի փականքային իրերի գործարանում՝ որպես գլխավոր մեխանիկ։
  • 1985-1988 թթ. - եղել է Աբովյանի շինանյութերի և շինարարական առարկաների կոմբինատի ավտոպարկի պետ։
  • 1991-1997 թթ. – Աբովյանի պտուղ-բանջարեղենի մթերման և մանրամեծածախ առևտրի միավորման գրասենյակի տնօրեն։
  • 1992-1996 թթ. - եղել է Աբովյանի քաղաքային խորհրդի և շրջանային խորհրդի պատգամավոր։
  • 1996 թ. լրացուցիչ ընտրություններով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 1998-1999 թթ. – ՀՀ Հարկային պետական տեսչության 4-րդ վարչության Կոտայքի տարածքային բաժնի պետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ։
  • 2000 թ. – Պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ։
  • 2000-2001 թթ. - «Երևան քաղաքի տրանսպորտի վարչության կենտրոնական դիսպետչերական» ՊՓԲԸ գործադիր տնօրեն։
  • 2006-2008 թթ. - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի ընդհանուր հարցերով առաջին փոխտնօրենի տեղակալ։
  • 2015 թ. հուլիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտական ծառայության մեդալ (2009)[2]։
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2008)։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2006)։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2012)։
  • Մարտական ծառայության մեդալ (ԼՂՀ) (2006)։
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ (2015)։
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պատվոգիր (2015)։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին