Համերգային նախերգանք
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Համերգային նախերգանք» սիմֆոնիկ ստեղծագործությունը Ալեքսանդր Սպենդիարյանը նվիրել է իր ուսուցչին՝ ռուս հռչակավոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին։ Անվանաթերթի վրա գրված է՝ «Նվիրում թանկագին ուսուցչիս՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին»։ Նախերգանքի առաջին կատարումը տեղի է ունեցել 1901 թվականին Պավլովսկում ՝ Ն. Գ. Գալկինի ղեկավարությամբ։ Այն գրված է դասական սոնատային ալեգրոյի ձևով, ունի ոչ մեծ նախաբան։ Այս ստեղծագործությամբ ավարտվում է Ալեքսանդր Սպենդիարյանի վաղ ստեղծագործական շրջանը։ Այն նաև հիմք է հանդիսանում կոմպոզիտորի ստեղծագործական հասունությանը։