Համակցված կերեր
Արտաքին տեսք
Համակցված կերեր, գիտականորեն հիմնավորված բաղադրատոմսերով արտադրվող կերային խառնուրդներ գյուղատնտեսական կենդանիների համար։ Թողարկվում է լիառացիոն, կոնցենտրատային և սպիտակուցա-վիտամինա-հանքային հավելումներով համակցված կերերը՝ ալյուրի, հատիկի և բրիկետի ձևով։ Լիառացիոնը որոշակի հարաբերակցությամբ պարունակում է կենդանիների համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։ Կոնցենտրատները օգտագործվում են ռացիոնում՝ հիմնական սննդանյութերի պակասը լրացնելու համար։ Սպիտակուցա-վիտամինա-հանքային հավելումներն ավելացնում են տնտեսություններում արտադրված համակցված կերերին։ Սեռահասուն և տնտեսական յուրաքանչյուր խմբի համար թողարկվում են հատուկ համակցված կերեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 91)։ |