Հակասության օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակասության օրենք, հակասության սկզբունք, անհակասականության սկզբունք, հակասության բացառման սկզբունք, տրամաբանական հիմնական սկզբունք, ըստ որի մտածողությունը (դատողություն, կշռադատություն, տեսություն և այլն) չպետք է պարունակի հակասություն ձևական-տրամաբանական առումով։ Այդ օրենքի արիստոտելյան ըմբռնմամբ արգելվում է միևնույն հատկանիշը միևնույն իմաստով և վերագրել, և՛ չվերագրել միևնույն օբյեկտին։ Գ. Լայբնիցը տվել է հակասության օրենքի արդիական ձևակերպումը. միևնույն ասույթը չի կարող միաժամանակ լինել և՛ ճշմարիտ, և՛ կեղծ, այսինքն՝ ասույթը և նրա ժխտումը միաժամանակ ճշմարիտ լինել չեն կարոդ։ Ասույթների հաշվում հակասության օրենքը ներկայանում է ճիշտ չէ, որ և ոչ նույնաբար ճշմարիտ (արտածելի) բանաձևի տեսքով, իսկ պրեդիկատների հաշվում՝ , և այլ բանաձևերով։ Հակասության օրենքն ունի կարևոր ճանաչողական նշանակություն։ Եթե որևէ հաշվում (տեսության մեջ) խախտվում է այդ օրենքը, այսինքն՝ նրանում ապացուցվում են և՛ ասույթը, և՛ նրա ժխտումը, ապա այդպիսի հաշվի շրջանակներում ամեն մի բանաձև կարող է ապացուցվել (և հերքվել), ուստի այն զրկվում է ճանաչողական արժեքից։ Այսպիսով, հակասության օրենքն ներկայանում է տեսության ճշմարտության անհրաժեշտ (իհարկե, ոչ բավարար) պայման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 63