Հադիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հադիսի, խաղողի ուշահաս տեխնիկական սորտ։ Ստացել են Ս. Պողոսյանը և Ս. Խաչատրյանը ՀՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում։ Շրջանացված է ՀՀ-ում։ Տերևները միջին մեծության են, կլորավուն, հնգաբլթակ, խոր կտրտված, հարթ, լերկ, ծաղիկը՝ երկսեռ, ողկույզը՝ խոշոր, կոնաձև, խիտ։ Պտուղը՝ միջին մեծության, կլորավուն, սև, չափավոր մոմային փառով։ Պտղամիսը հյութալի է, հաճելի համով։ Բողբոջումից մինչև պտղի հասունացումը տևում է 160-165 օր։ Ցրտադիմացկուն է (-24 °C)։ Բերքատվությունը՝ 200-250 ց/հա։ Լավորակ հումք է բարձրորակ կարմիր աղանդերային գինու արտադրության համար։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։