Jump to content

ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)
ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտե
ՏեսակԿենտրոնական կոմիտե
Երկիր ԽՍՀՄ

ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտե, Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) կոմերիտմիության համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կոմերիտմիության բարձրագույն ղեկավար մարմին։ Ընտրվում էր միության հերթական համագումարում։ Ղեկավարել է քաղաքային և շրջանային կոմերիտական կազմակերպությունների գործունեությունը։

ՀԿԿ Կենտկոմի ղեկավարությամբ իրագործում էր կազմակերպության ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, բաշխում միության բյուջեն, վերահսկում նրա կատարմանը։ Ըստ կանոնադրության՝ ՀԼԿԵՄ ԿԿ պարբերաբար (երեք ամիսը մեկ) հրավիրում էր պլենումներ, ուր քննարկվում էին կազմակերպական կարևոր հարցեր, ընտրվում ԿԿ-ի բյուրո քարտուղարություն։ Բյուրոն ղեկավարում էր ՀԼԿԵՄ աշխատանքները պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում, իսկ քարտուղարությունն ընտրվում էր ընթացիկ աշխատանքներն ու կադրերի ընտրության գործը կազմակերպելու և ղեկավարելու համար։

Խորհրդային Միության կազմալուծմամբ կառույցը դադարել է գոյություն ունենալուց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 379