Կոստանդին Ջուղայեցի
Կոստանդին Ջուղայեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Կոստանդին Ջուղայեցի նաև Կոստանդ Ջուղայեցի, 17-րդ դարի մանկավարժ, բնագետ ու վարդապետ։ Ուսանել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչի վանական դպրոցում, ուր և հետագայում դասավանդել է հաշվողական, թվաբանական առարկաներ։
Դպրոցի խնդիրներից էր նաև առևտրականներ պատրաստելը։ Այդ նպատակով Կոստանդին Ջուղայեցին 1687-ին գրել է «Աշխարհաժողով գիրք» թվաբանության դասագիրքը, որը պարունակում է հաշվապահական ու այլ խրատներ, տարբեր երկրների դրամական միավորների համեմատության, չափ ու կշիռների, տոկոսով տրված դրամի հաշվարկի, կտակի և ժառանգության, ինչպես նաև խրախճանական բնույթի շուրջ 130 խնդիր՝ լուծված նախապես տրված կանոններով։ Դասագրքում կիրառված են ամբողջ և կոտորակային թվեր, հայկական և հնդկական թվանշաններ (գրված է Ջուղայի բարբառով)։
Կոստանդին Ջուղայեցու մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդել Հարություն Տեր-Հովնանյանը իր «Պատմություն Նոր Ջուղայի» գրքում (հատորներ Ա, Բ, Նոր Ջուղա, 1880-81)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։ |