Կոնդենսատոր (այլ կիրառումներ)
Կոնդենսատոր (լատին․՝ condenso —խտացնել),
1. Կոնդենսատոր ջերմատեխնիկայում, ապարատ, որն իրականացնում է նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ բյուրեղային վիճակի։ Կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում, ջերմային և սառնարանային տեղակայանքներում՝ աշխատած նյութի կոնդենսացման համար և այլն։ Շոգետուրբինի տեղակայանքներում կոնդենսատորի շնորհիվ շարժիչի ելքում ստացվում է մթնոլորտայինից զգալի ցածր ճնշում՝ տուրբինում աշխատած շոգին ջրով հովացնելու միջոցով։ Հովացնող ջուրը շարժվում է կոնդենսատորի պողպատե իրանում տեղադրված արույրե խողովակներով (մակերեվութային կոնդենսատոր) կամ անմիջապես խառնվում է կոնդենսացվող գոլորշուն (խառնման տիպի կոնդենսատոր)։
2. Կոնդենսատոր էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է։ Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն։ Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 568)։ |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |