Կոմունալ շինարարություն
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կոմունալ շինարարություն, շինարարության ճյուղ, որը զբաղվում է քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղական շրջկենտրոնների և բնակավայրերի բնակիչների համար սպասարկման օբյեկտների կառուցմամբ։ Այդ օբյեկտների թվում են՝ ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, քաղաքային էլեկտրատրանսպորտի կառույցները, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերը, էլեկտրացանցերը և մինչև 35 կվ լարման սարքերը, հյուրանոցները, քաղաքային հիդրոտեխնիկական կառույցները, բնակավայրերի արտաքին բարեկարգման օբյեկտները (ճանապարհներ, կամուրջներ, ուղանցույցներ, հեղեղաթողեր), սանմաքրման, աղբավերամշակման և այլ ձեռնարկություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 550)։ |